«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

Ինչպես Թուրքիայում ներքին ապակայունացումը կարող է ազդել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վրա. Свободная Пресса

Հայաստանը գտնվում է ռուսական ռազմական հովանոցի ներքո: Այն ՀԱՊԿ անդամ է, և այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր։ Նաև հազարավոր ռուս զինվորականներ տեղակայված են Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմի արդյունքներով չի անցել Բաքվի վերահսկողության տակ: Այս հանգամանքը թույլ չի տալիս ադրբեջանական զորքերին մուտք գործել Ստեփանակերտ։ Ադրբեջանը գտնվում է թուրքական պաշտպանիչ հովանոցի տակ. Շուշիի հռչակագիրն ապահովում է այս երկրի անվտանգությունը՝ վկայելով, որ թուրքական զորքերը մտադիր են պաշտպանել Ադրբեջանին, եթե որևէ բան սպառնա նրա անկախությանը և «տարածքային ամբողջականությանը» (չակերտները՝ Tert.am)։ Սա ստեղծում է հավասարություն և, միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև վտանգավոր հակամարտության վտանգ, գրում է Свободная Пресса-ն:

Աղբյուրը նշում է, որ Բաքուն փորձում է կապիտալիզացնել 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, և քանի որ նա չի կարող իր վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածը, ուստի կենտրոնացել է Հայաստանի տարածքով՝ Սյունիքի հարավային մարզով («Զանգեզուրի միջանցք» (չակերտները՝ Tert.am)) միջանցք պահանջելու վրա։

Հոդվածագիր, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Միխայիլ Մագիդը հիշեցնում է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ այդ «միջանցքը» արտատարածքային լինի (ռուսական զորքերի դե ֆակտո վերահսկողության ներքո, որին համաձայն է Ռուսաստանը), կամ այնտեղ կբացվի հայկական մաքսակետ, բայց այդ դեպքում Լաչինի միջանցքում, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, կգործի ադրբեջանական մաքսակետ։

«Այսինքն, ըստ Բաքվի, Լաչինի միջանցքի կարգավիճակը հավասարազոր է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) կարգավիճակին։ Ընդհանուր առմամբ, այս մոտեցումը հարմար է Ռուսաստանին։ Ի վերջո, վերահսկողություն ձեռք բերելով «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) վրա, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, Մոսկվան ստանում է տարածաշրջանում ազդեցության ուժեղ լրացուցիչ գործիք։ Սակայն այս մոտեցումը հարմար չէ Երևանին»,-գրում է փորձագետը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի հարավային տարածքով անցնի Ադրբեջանի երկու հատվածները կապող մի երթուղի, որը չի գտնվի Երևանի վերահսկողության տակ, ապա դա, ըստ հայկական կողմի, կստեղծի երկրի հարավային հատվածի օտարման վտանգ։

«Ավելին, այս իրավիճակում Հայաստանը կարող է կտրվել իր դաշնակից Իրանից։ Մյուս կողմից, եթե հայկական վերահսկողությունը մնա «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) վրա, բայց ադրբեջանցիները վերահսկողություն ստանան Լաչինի միջանցքի վրա, ապա Ադրբեջանը կկարողանա խզել կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Նման իրադարձությունն աղետալի հետևանքներ կունենա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ազդեցության գոտում պահպանելու համար։

Բացի այդ, 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառով երկրում սուր քննադատության է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Նման իրավիճակում նրա զիջումներն Ադրբեջանին կարող են հանգեցնել նրա անկմանը կամ էլ ավելի թուլացմանը։ Ուստի Հայաստանի իշխանությունը համառում է։ Իսկ մինչ այդ Լաչինի միջանցքը մնում է ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական վերահսկողության տակ, ինչպես և Սյունիքը:

Տեսնելով այս իրավիճակը՝ Բաքուն նոյեմբերին զինված գրոհ սկսեց Երևանի նկատմամբ։ Ադրբեջանական զորքերը 3-4 կիլոմետր առաջ են շարժվել Նախիջևանի ուղղությամբ և գրավել մի քանի բարձունքև։ Մինչև Նախիջևանի հետ սահման մնացել է մոտ 30 կմ, և Ադրբեջանի համար դժվար չի լինի ուժով բացել միջանցքը... Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա չի փորձել ուժով կասեցնել ադրբեջանական զորքերը, քանի որ իրեն չի բավարարում Հայաստանի դիրքորոշումը, որը հրաժարվում է ստեղծել «Զանգեզուրի միջանցք» (չակերտները՝ Tert.am) ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Սակայն Մոսկվայի հետ զրույցներից հետո ադրբեջանական հարձակումը դադարեց։ Հենց այսպիսի պայմաններում Հայաստանը որոշել է նոր դիվանագիտական գիծը։ Այսօր նա բանակցում է Ադրբեջանի գործընկեր և հզոր հովանավոր Թուրքիայի հետ...

Արդյո՞ք Հայաստանի նպատակը լայն համագործակցություն է Թուրքիայի հետ։ Իմ կարծիքով, թեև Հայաստանը կարող է տնտեսական գործընկերություն զարգացնել Թուրքիայի հետ, բայց դա նրա հիմնական նպատակը չէ։ Հայկական դիվանագիտության հիմնական խնդիրն է Թուրքիային Սյունիքում ադրբեջանական հարձակողական գործողությունների դեմ զսպող միջոց դարձնելը և ժամանակ ձգելը։

Հայաստանը վախենում է կորցնել Լեռնային Ղարաբաղը, եթե այնտեղ ստեղծվեն ադրբեջանական անցակետեր, որոնք պարզապես կարող են փակել ԼՂ-ն։ Բայց Հայաստանը վախենում է նաև «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) արտատարածքից, քանի որ սա կարող է սկիզբ լինել, որ Երևանը կորցնի վերահսկողությունն իր հարավային հատվածի և Հայաստանի դաշնակից Իրանի հետ ռազմավարական կարևոր սահմանի նկատմամբ:

Հայաստանն այժմ չի կարող կռվել թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դա իրատեսական չէ։ Այն, ինչ Հայաստանը կարող է անել, անում է՝ ժամանակի համար խաղալն է»,-գրում է փորձագետը:

Նա նկատում է, որ մինչ բանակցություններ են ընթանում, Լաչինը և Սյունիքը մնում են Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Թուրքիան, մինչ բանակցում է Հայաստանի հետ, ազդանշաններ է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանին հիմա ձեռք չտալու վերաբերյալ:

Տարածաշրջանային նման զարգացումների համատեքստում՝ հեղինակը կարևոր գործոն է համարում
Թուրքիայի հավանական ներքին ապակայունացումը: Ըստ նրա՝ նման ապակայունացումը կարող է ոչնչացնել Ադրբեջանի նկատմամբ թուրքական ռազմական հովանոցը կամ լրջորեն թուլացնել այն։

«Ինչո՞ւ պետք է հանկարծ Թուրքիայում ապակայունացում լինի. որովհետև համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, պետք է անցկացվեն 2023 թվականի հունիսին, և շատ հավանական է, որ Էրդողանը արդար ընտրությունների դեպքում այլևս չհաղթի։ Եթե ընտրությունները կայանային այսօր, նա կպարտվեր ընդդիմադիր թեկնածուներ Մանսուր Յավաշին ու Էքրեմ Իմամօղլուին` Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետերին։ Ի՞նչ է դա նշանակում:

Եթե Էրդողանը հեռանա, ապա նոր կառավարությունը՝ երեկվա ընդդիմադիրների գլխավորությամբ, ժամանակ չի ունենա Լեռնային Ղարաբաղի համար։ Նրանք զբաղված են լինելու իշխանության և ֆինանսական հոսքերի վերաբաշխմամբ։ Երկրում շատ բան կսկսի փոխվել, և այդ փոփոխությունները ոմանց համար և գուցե երկար ժամանակով կթուլացնեն Թուրքիայի արտաքին գրոհը։

Եթե Էրդողանը չհեռանա, նրան կմնան ընտրակեղծիքները. սա կհանգեցնի ապակայունացման: Թուրքիայում առաջին հերթին աճող գնաճի պատճառով աճում է դժգոհությունը, նկատվում են զանգվածային բողոքի ակցիաներ։ Ընտրակեղծիքների դեպքում բողոքի ալիքը շատ բարձր է լինելու: Միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան ապակայունանա, այսինքն՝ ժամանակ չունենա Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների համար։ Բացի այդ, վստահություն չկա, որ հեղաշրջումների հակված թուրքական բանակը նման ծանր իրավիճակում կլինի Էրդողանի կողքին։

Այսինքն՝ Ադրբեջանին մնացել է մի քանի ամսից մինչև մեկ տարի՝ ճեղքելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am)։ Այն դեպքում, երբ Թուրքիան թուլանա կամ ընկղմվի ներքին խնդիրների մեջ, ինչը հավասարազոր է նրա արտաքին թուլացմանը, դա անելու Ադրբեջանի կարողությունն արմատապես նվազում է։ Հայաստանն իր հերթին ձգտում է Զանգեզուրի շուրջ բանակցությունները ձգձգել ամիսներով կամ մեկ տարով»,-եզրափակել է փորձագետը։ Հայաստանը գտնվում է ռուսական ռազմական հովանոցի ներքո: Այն ՀԱՊԿ անդամ է, և այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր։ Նաև հազարավոր ռուս զինվորականներ տեղակայված են Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմի արդյունքներով չի անցել Բաքվի վերահսկողության տակ: Այս հանգամանքը թույլ չի տալիս ադրբեջանական զորքերին մուտք գործել Ստեփանակերտ։ Ադրբեջանը գտնվում է թուրքական պաշտպանիչ հովանոցի տակ. Շուշիի հռչակագիրն ապահովում է այս երկրի անվտանգությունը՝ վկայելով, որ թուրքական զորքերը մտադիր են պաշտպանել Ադրբեջանին, եթե որևէ բան սպառնա նրա անկախությանը և «տարածքային ամբողջականությանը» (չակերտները՝ Tert.am)։ Սա ստեղծում է հավասարություն և, միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև վտանգավոր հակամարտության վտանգ, գրում է Свободная Пресса-ն:

Աղբյուրը նշում է, որ Բաքուն փորձում է կապիտալիզացնել 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, և քանի որ նա չի կարող իր վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածը, ուստի կենտրոնացել է Հայաստանի տարածքով՝ Սյունիքի հարավային մարզով («Զանգեզուրի միջանցք» (չակերտները՝ Tert.am)) միջանցք պահանջելու վրա։

Հոդվածագիր, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Միխայիլ Մագիդը հիշեցնում է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ այդ «միջանցքը» արտատարածքային լինի (ռուսական զորքերի դե ֆակտո վերահսկողության ներքո, որին համաձայն է Ռուսաստանը), կամ այնտեղ կբացվի հայկական մաքսակետ, բայց այդ դեպքում Լաչինի միջանցքում, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, կգործի ադրբեջանական մաքսակետ։

«Այսինքն, ըստ Բաքվի, Լաչինի միջանցքի կարգավիճակը հավասարազոր է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) կարգավիճակին։ Ընդհանուր առմամբ, այս մոտեցումը հարմար է Ռուսաստանին։ Ի վերջո, վերահսկողություն ձեռք բերելով «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) վրա, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, Մոսկվան ստանում է տարածաշրջանում ազդեցության ուժեղ լրացուցիչ գործիք։ Սակայն այս մոտեցումը հարմար չէ Երևանին»,-գրում է փորձագետը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի հարավային տարածքով անցնի Ադրբեջանի երկու հատվածները կապող մի երթուղի, որը չի գտնվի Երևանի վերահսկողության տակ, ապա դա, ըստ հայկական կողմի, կստեղծի երկրի հարավային հատվածի օտարման վտանգ։

«Ավելին, այս իրավիճակում Հայաստանը կարող է կտրվել իր դաշնակից Իրանից։ Մյուս կողմից, եթե հայկական վերահսկողությունը մնա «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) վրա, բայց ադրբեջանցիները վերահսկողություն ստանան Լաչինի միջանցքի վրա, ապա Ադրբեջանը կկարողանա խզել կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Նման իրադարձությունն աղետալի հետևանքներ կունենա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ազդեցության գոտում պահպանելու համար։

Բացի այդ, 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառով երկրում սուր քննադատության է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Նման իրավիճակում նրա զիջումներն Ադրբեջանին կարող են հանգեցնել նրա անկմանը կամ էլ ավելի թուլացմանը։ Ուստի Հայաստանի իշխանությունը համառում է։ Իսկ մինչ այդ Լաչինի միջանցքը մնում է ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական վերահսկողության տակ, ինչպես և Սյունիքը:

Տեսնելով այս իրավիճակը՝ Բաքուն նոյեմբերին զինված գրոհ սկսեց Երևանի նկատմամբ։ Ադրբեջանական զորքերը 3-4 կիլոմետր առաջ են շարժվել Նախիջևանի ուղղությամբ և գրավել մի քանի բարձունքև։ Մինչև Նախիջևանի հետ սահման մնացել է մոտ 30 կմ, և Ադրբեջանի համար դժվար չի լինի ուժով բացել միջանցքը... Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա չի փորձել ուժով կասեցնել ադրբեջանական զորքերը, քանի որ իրեն չի բավարարում Հայաստանի դիրքորոշումը, որը հրաժարվում է ստեղծել «Զանգեզուրի միջանցք» (չակերտները՝ Tert.am) ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Սակայն Մոսկվայի հետ զրույցներից հետո ադրբեջանական հարձակումը դադարեց։ Հենց այսպիսի պայմաններում Հայաստանը որոշել է նոր դիվանագիտական գիծը։ Այսօր նա բանակցում է Ադրբեջանի գործընկեր և հզոր հովանավոր Թուրքիայի հետ...

Արդյո՞ք Հայաստանի նպատակը լայն համագործակցություն է Թուրքիայի հետ։ Իմ կարծիքով, թեև Հայաստանը կարող է տնտեսական գործընկերություն զարգացնել Թուրքիայի հետ, բայց դա նրա հիմնական նպատակը չէ։ Հայկական դիվանագիտության հիմնական խնդիրն է Թուրքիային Սյունիքում ադրբեջանական հարձակողական գործողությունների դեմ զսպող միջոց դարձնելը և ժամանակ ձգելը։

Հայաստանը վախենում է կորցնել Լեռնային Ղարաբաղը, եթե այնտեղ ստեղծվեն ադրբեջանական անցակետեր, որոնք պարզապես կարող են փակել ԼՂ-ն։ Բայց Հայաստանը վախենում է նաև «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) արտատարածքից, քանի որ սա կարող է սկիզբ լինել, որ Երևանը կորցնի վերահսկողությունն իր հարավային հատվածի և Հայաստանի դաշնակից Իրանի հետ ռազմավարական կարևոր սահմանի նկատմամբ:

Հայաստանն այժմ չի կարող կռվել թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դա իրատեսական չէ։ Այն, ինչ Հայաստանը կարող է անել, անում է՝ ժամանակի համար խաղալն է»,-գրում է փորձագետը:

Նա նկատում է, որ մինչ բանակցություններ են ընթանում, Լաչինը և Սյունիքը մնում են Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Թուրքիան, մինչ բանակցում է Հայաստանի հետ, ազդանշաններ է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանին հիմա ձեռք չտալու վերաբերյալ:

Տարածաշրջանային նման զարգացումների համատեքստում՝ հեղինակը կարևոր գործոն է համարում Թուրքիայի հավանական ներքին ապակայունացումը: Ըստ նրա՝ նման ապակայունացումը կարող է ոչնչացնել Ադրբեջանի նկատմամբ թուրքական ռազմական հովանոցը կամ լրջորեն թուլացնել այն։

«Ինչո՞ւ պետք է հանկարծ Թուրքիայում ապակայունացում լինի. որովհետև համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, պետք է անցկացվեն 2023 թվականի հունիսին, և շատ հավանական է, որ Էրդողանը արդար ընտրությունների դեպքում այլևս չհաղթի։ Եթե ընտրությունները կայանային այսօր, նա կպարտվեր ընդդիմադիր թեկնածուներ Մանսուր Յավաշին ու Էքրեմ Իմամօղլուին` Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետերին։ Ի՞նչ է դա նշանակում:

Եթե Էրդողանը հեռանա, ապա նոր կառավարությունը՝ երեկվա ընդդիմադիրների գլխավորությամբ, ժամանակ չի ունենա Լեռնային Ղարաբաղի համար։ Նրանք զբաղված են լինելու իշխանության և ֆինանսական հոսքերի վերաբաշխմամբ։ Երկրում շատ բան կսկսի փոխվել, և այդ փոփոխությունները ոմանց համար և գուցե երկար ժամանակով կթուլացնեն Թուրքիայի արտաքին գրոհը։

Եթե Էրդողանը չհեռանա, նրան կմնան ընտրակեղծիքները. սա կհանգեցնի ապակայունացման: Թուրքիայում առաջին հերթին աճող գնաճի պատճառով աճում է դժգոհությունը, նկատվում են զանգվածային բողոքի ակցիաներ։ Ընտրակեղծիքների դեպքում բողոքի ալիքը շատ բարձր է լինելու: Միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան ապակայունանա, այսինքն՝ ժամանակ չունենա Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների համար։ Բացի այդ, վստահություն չկա, որ հեղաշրջումների հակված թուրքական բանակը նման ծանր իրավիճակում կլինի Էրդողանի կողքին։

Այսինքն՝ Ադրբեջանին մնացել է մի քանի ամսից մինչև մեկ տարի՝ ճեղքելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am)։ Այն դեպքում, երբ Թուրքիան թուլանա կամ ընկղմվի ներքին խնդիրների մեջ, ինչը հավասարազոր է նրա արտաքին թուլացմանը, դա անելու Ադրբեջանի կարողությունն արմատապես նվազում է։ Հայաստանն իր հերթին ձգտում է Զանգեզուրի շուրջ բանակցությունները ձգձգել ամիսներով կամ մեկ տարով»,-եզրափակել է փորձագետը։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>