«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Դժվար ժամանակներն են լավագույնս ի հայտ բերում իրական նվիրյալներին. Ի. Սաղաթելյանի ելույթը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին. Տեսանյութ

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանի ելույթը, ներկայացված նոյեմբերի 29-ին՝ Երևանում, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատու սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հյուրեր

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ ձեզ, ուրախ եմ Մայր հայրենիքում մեկ սեղանի շուրջը տեսնել այսքան հարազատ դեմքեր, Հայ դատի նվիրյալների ու սիրելի ընկերների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների այս խորհրդաժողովն անցկացվում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առջև:

Մենք կրկին հավաքվել ենք՝ համակարգելու, համադրելու և նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ  մեր գործունեության առանցք հանդիսացող Արցախի Հանրապետության մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։

Սակայն դժվար ժամանակներն են, որ լավագույնս ի հայտ են բերում իրական նվիրյալներին, ազգային էլիտաներին։ Այս առումով՝ պետք է հպարտությամբ նշել, որ Հայ դատի պատասխանատու ընկերները, ատամները սեղմած, ցավն ու կսկիծն ի ցույց չդնելով, համատարած հուսահատության պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայության շահերի պաշտպանության դիրքերից։

Մեր Հայրենիքը, հետևաբար և կուսակցությունը դիմագրավում են իրենց պատմության դժվար  փուլերից մեկը, բայց ոչ՝ միակը։ Հարյուրամյակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպված է եղել հաղթահարել նման իրավիճակներ, իսկ հաղթահարման բանալին եղել է ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, ավելի ուժեղ և շատերի համար անհնարին թվացող պատասխաններում։ Վերահառնման յուրաքանչյուր փուլում դրվել է ոգու բարձրացման, ազգային հպարտության, աշխարհում արժանապատիվ ապրելու իրավունքի վաստակմանն ուղղված ճիգը:

1915թ․ Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած անկախ պետականության հռչակումը, անկախության անկումն ու Լեռնահայաստանի պայքարը, Սյունիքի դիմադրությունը, 1960-ականներից Ցեղասպանության ճանաչման շարժում՝ իր տարբեր դրսևորումներով, պայքար, որն  առանցքային դեր ունեցավ նաև հայ ժողովրդի ոգու բարձրացման, համախմբման և Սփյուռքին նոր կյանք տալու համար, Սպիտակի երկրաշարժ և Ղարաբաղյան շարժում, Արցախի ազատագրում,  հաղթանակ։

Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է, և ներքին ու արտաքին մի շարք  ուժերի բոլոր փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրև  թույլ ու չհաղթող, ձախողված և  դատապարտված ազգ, պետք է ստանան համարժեք պատասխան։

Սիրելի՛ հայրենակիցներ, հարյուրամյակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականության պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

Նախ՝ պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ դրանց հետևից։

Այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են՝ հայդատականներ, ոչմիթիզականներ կամ պաթոսով հայրենասերներ։ Գիտեք՝ ովքեր են դա ասում, մի խումբ անհայրենիք,  սրբություն չունեցող և ապազգային տարրեր, որոնք մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ, որոնք ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը  պայմանավորեցին զիջումներով, որոնք հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:

Հայաստանում ստեղծված իրավիճակը ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի:

Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, և իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, հերթական սին հույսներն են. ճգնաժամը գնալով  ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձելիության կետին: 

Ճգնաժամն իրապես հաղթահարելու համար անհրաժեշտ են համալիր մոտեցումներ, ըստ այդմ՝ պետք է.

  • վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազմակերպել երկրի սահմանների պաշպանությունը,
  • մշակել նոր հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության, տնտեսության ոլորտներում,
  • իրականացնել կրթական և մշակութային խորքային բարեփոխումներ՝ բոլորովին նոր  բովանդակությամբ՝ հիմքում ունենալով ազգային դաստիարակությունը, 
  • վերարժևորել Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը, բարձրացնել հեղինակությունը: 

Շարքը շարունակելով՝ մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը և քայլերը, որոնք անհրաժեշտ են մեր երկրին ստեղծված վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ այս իշխանությունը կա, դա այլևս անարդյունք է: Հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն. դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանավորներին, դիմադրություն հանրային կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթոռներից:

Ժամանակը սուղ է, կա՛մ այն կօգտագործենք մեր օգտին, կա՛մ կկորցնենք անվերադարձ։

Սիրելի՛ հայրենակիցներ

Հայ ժողովուրդն ունի ոտքի կանգնելու ներուժը, առաջին հերթին դա տասը միլիոն հայերի համախմբումն է: Հայաստանի վերականգնումն անհնար է առանց Սփյուռքի, իսկ Սփյուռքը խորն է և բազմաշերտ, ուստի անհրաժեշտ են նոր մոտեցումներ և միասնական օրակարգ: Դրա համար անհրաժեշտ է համազգային նպատակների սահմանում, վստահության վերականգնում, հայրենիքով ապրելու և հպարտ լինելու միջավայր, հայրենադարձությունը խրախուսող քաղաքականություն, պետականաշինության մեջ սփյուռքահայության անխուսափելի մասնակցություն։

Սիրելի՛ ընկերներ, Հայաստանում պարտվողականության, հարմարվող-պատեհապաշտության քարոզը ապագա չունի, ապագան ազգային, ամուր և արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք վստահաբար անելիք ունենք, և խնդրում եմ, որ շարունակեք հանուն Արցախի և Հայաստանի ձեր պայքարը։

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի կամ Սյունիքի ճակատագիրը կախված չէ մեկ պաշտոնյայի որոշումից, Արցախի  և Հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եկեք չմոռանանք՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր՝ ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը, Արցախը մեր հողն ու ջուրն է, արյունը, մեր ինքնությունը:

Հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին։

Ելույթի տեսագրությունը՝ ստորև.

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>