Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է
25
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պատերազմ Արցախում
Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան

Վարորդը նաեւ փոխնախարար է. ով ով է Գեղարքունիքի իշխանական թեկնածուներից

«Հրապարակ»-ը գրում է. «Գեղարքունիքի խոշոր քաղաքներում՝ Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, ՏԻՄ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 5-ին: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այս կիրակի՝ հոկտեմբերի 31-ին։ Տեղերում նախընտրական շարժ է: 

Սեւան քաղաքում առայժմ մեկ թեկնածու կա, որին աջակցում է ՔՊ-ն՝ Սեւանի գործող քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանը: Սակայն նրան էլ ոչ թե ՔՊ ցուցակով են առաջադրել, այլ «Մուրադյան դաշինք» է ձեւավորվել, եւ ՔՊ-ն հայտարարել է, որ ուղղակի աջակցում է նրան: Թեկնածուն` գործող քաղաքապետը, արդեն ուղերձ է տարածել՝ իր համաքաղաքացիներին խոստանալով նպաստել Սեւանի զարգացմանը, հուսախաբ չանել մարդկանց, չդնել բաժանարար գծեր ու կարեւորել յուրաքանչյուրի կարծիքը: Սակայն ոչ մի կոնկրետ բան այն ամենից, ինչ այս թեժ ու վտանգավոր օրերին հետաքրքրում է ՀՀ քաղաքացիներին, նա չի ասել: 

Այնուամենայնիվ, Սարգիս Մուրադյանին սեւանցիներն ուժեղ թեկնածու են համարում: Նա մոտավորապես նույն վարկանիշն ունի Գեղարքունիքում, ինչ Փարսյան Գեւորգն ու Առուշ Առուշանյանը՝ Սյունիքում: 2016 թվականին՝ ՀՀԿ-ի «ոսկեդարի» ժամանակ, նա «մաքուրով», ձայների զգալի տարբերությամբ հաղթեց ՀՀԿ թեկնածու Ռուդիկ Ղուկասյանին՝ «Ուդո» մականունով: Սեւանում ընտրության օրը հրավառություն կազմակերպեցին, մեքենաները երթեւեկում էին ձայնային ազդանշաններով: Իհարկե, ոչ բոլորն են հավատում Մուրադյանի խարիզմային: 

2020 թվականին Սեւանի քաղաքապետի դեմ անհատական արշավ սկսեց գործարար Արտակ Տեր-Գրիգորյանը, որը ՌԴ-ից նոր էր եկել եւ ուզում էր բիզնես հիմնել այստեղ: Սակայն Սեւանի քաղաքապետը, ըստ նրա, խոչընդոտել էր իր ծրագրին: Քաղաքացին ֆեյսբուքյան լայվերի միջոցով քննադատում էր Սարգիս Մուրադյանին անգործության մեջ, մինչեւ որ մի օր նրա «Տոյոտա Քեմրին» հրկիզվեց: Նա, բնականաբար, մեղադրեց քաղաքապետ Մուրադյանին, սակայն ոստիկանությունը ոչինչ էլ չբացահայտեց: Այդ ընթացքում թեժ վեճեր ծավալվեցին ՖԲ-ի սեւանյան տիրույթում: Քաղաքապետին պաշտպանողներ եղան, ովքեր որոշեցին, որ Արտակը «չար մարդ» է, պատվեր կատարող: Եղան նաեւ այնպիսիք, ովքեր հիշեցին Մանվելին ու գրեցին. «Սեւանը ոնց որ Մանվելի ժամանակվա Էջմիածինը լինի»: 

ՔՊ-ն ուժեղ է նաեւ Մարտունիում: Այստեղ ՔՊ թեկնածուն նույնպես նախկին «սերժական» է՝ Վարդենիկ գյուղի համայնքապետ Հովհաննես Հովեյանը: Նա Հաշվեքննիչ պալատի անդամ Գեղամ Հովեյանի եղբայրն է, որը նախկինում ՀՀԿ-ական է եղել, զբաղեցրել է Վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել: ՔՊ-ն Մարտունիում ուժեղ է նաեւ այն պատճառով, որ ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարտունեցիներ են: 

 

Գավառում ՔՊ-ն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանին: Նա նորատուսցի է, կարկառուն նիկոլական, որը, սակայն, ՔՊ-ում ներքին ինտրիգների հետեւանքով կորցրեց փոխմարզպետի աթոռը:

 

Ասում են՝ հենց ՔՊ-ականներն էին 2020 թվականի դեկտեմբերին արտահոսք կազմակերպել մամուլի համար, տարածել էին Նարեկ Գրիգորյանի՝ մարզպետարանում արված լուսանկարը, բաց թեւով, որի վրա երեւում էին սպիներ, ինչպես նաեւ լուրը, որ Գրիգորյանն ինքնավնասման հիմքով ազատված է բանակից: Գրիգորյանն այս տեղեկությունը չէր մեկնաբանել` հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանությանը, սակայն փաստ է, որ կարճ աղմուկից հետո նրան ազատեցին փոխմարզպետի պաշտոնից, եւ նրա տեղում հայտնվեց Գնել Սանոսյանի օգնական եւ վարորդ Նարեկ Մանուկյանը, որն այժմ Սանոսյանի հետ տարածքային կառավարման նախարարությունում է՝ որպես վերջինիս տեղակալ: Ահա այսպիսի տարած-հետ բերած քաղաքապետ է ունենալու Գավառը, որը շատ արագ, եթե հավատանք վերջինիս խոստումներին, Նյու Վասյուկի է դառնալու:

Գրիգորյանն իր ընտրողներին խոստացել է, որ Գավառի տարածաշրջանը զարգացնելու է ու «վերածելու է տնտեսական, զբոսաշրջային, կրթական ու մարդկային կապիտալի զարգացման կենտրոնական վայրերից մեկը: Մյուս կողմից, բոլոր համայնքները (վարչական շրջանները) կունենան հնարավորություն՝ զարգացնելու սեփական դեմքը եւ «բնավորությունը»»: Սակայն անգամ նորատուսցիները չեն հավատում նրա հաղթանակին եւ կարծում են, որ ՔՊ-ն սխալ ընտրություն է կատարել:

Անսպասելի են թերեւս զարգացումները Վարդենիսում: Հոկտեմբերի 27-ին ՔՊ-ն պաշտոնապես հայտնեց, որ համամասնականի առաջին համարը լինելու է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը: Այս պահին հակամելքոնյանական դաշինք է ստեղծվում: Մի քանի գյուղապետեր միավորվել են ընդդեմ գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի, որը ՔՊ համամասնական ցուցակն է գլխավորում, եւ համայնքապետերն իրենց ցուցակն են կազմում: 

Մեր տեղեկություններով, տեղացիների այս խմբի թեկնածուն Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանն է: Նա իր թեկնածությունն է առաջադրելու` ի հակակշիռ Արամ Մելքոնյանի, որից գյուղապետերը դժգոհ են: Համայնքապետերից մեկի հետ զրուցեցինք «ինկոգնիտո», քանի որ նա խնդրեց առայժմ չհրապարակել համայնքների անունները՝ հավանաբար, խուսափելով ՔՊ-ականների ճնշումներից: «Այս պահին ճնշումներ չկան: Ահարոն Խաչատրյանն առաջադրվում է, բայց չի կարելի ասել, որ գյուղապետերն են առաջադրում: Էս պահին խոսելը վաղ է եւ անմտություն է: Դեռ շատ ջրեր կհոսեն»: Ինչո՞վ է վատը ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանը: «Նա միայն իրեն է տեսնում, ու ես նրա կողքին չեմ տեսել լուրջ մարդ: Նա արհամարհում է մարդկանց, նա էթիկայի կանոններ է խախտում»: Տորֆավանի գյուղապետը մեր զանգերին չպատասխանեց: Համայնքապետերը նաեւ որոշել են իրենց ընդհանուր քաղաքական գիծը՝ գաղափարապես չընդդիմանալ իշխող կուսակցությանը՝ ճնշումները բացառելու համար, սակայն ոչ մի պարագայում կոալիցիա չկազմել գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ: 

Արձանագրենք, որ Գեղարքունիքում իշխող կուսակցությունը գրեթե նույն պատկերն է ունենալու, ինչ Սյունիքում եւ Շիրակում, որովհետեւ կադրային սխալ քաղաքականություն է վարում եւ առաջադրելուց առաջ իր թեկնածուների վարկանիշի լուրջ հաշվարկներ չի իրականացնում»։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>