Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
25
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Գագիկ Ջհանգիրյանի կազմով ԲԴԽ-ն չի կարող օրինական դատարան լինել դատավորների համար, խախտվում են դատավորների արդար դատաքննության իրավունքը. «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը կվիճարկվի Սահմանադրական դատարանում։ Սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է ՍԴ։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը՝ , ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրում է։ Դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է և պետք է ենթադրի, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, կարծես թե, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։ Վարդևանյանը նշեց, որ վերլուծվել է Սահմանադրության համապատասխան հոդվածները, որոնք վերաբերում են ԲԴԽ կազմավորմանը և գործունեությանը, մասնավորապես, Սահմանադրության 174-րդ հոդվածում կրկին բառացիորեն նշված չէ, որ ԲԴԽ անդամներից դատավոր անդամները չեն կարող գերազանցել 65 տարեկան տարիքային շեմը, նույնը նշված չէ նաև ԲԴԽ ոչ դատավոր անդամների դեպքում, սակայն, ուսումնասիրելով ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու լիազորությունը, ունենում ենք իրավիճակ, որ դատավորներն անհավասար պայմաններում են հայտնվում՝ ցանկացած այլ ֆիզիկական անձից՝ նման իրավիճակում։

«Ցանկացած ֆիզիկական անձ կարող է ակնկալել, որ եթե իր նկատմամբ ներգործություն պետք է տեղի ունենա, ապա դատավորը չի կարող գերազանցել 65 տարեկանը։ Դա ունի տարբեր պատճառներ, ի վերջո, հենց Սահմանադրությամբ է նախատեսված, որ դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը։ Նույն Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ դատավորները կարող են պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը։ Այդ տարիքային վերին շեմերը տրամաբանություն ունեն, ամեն դեպքում, Սահմանադիրը դա նախատեսում է։ Ինչպե՞ս կարող է լինել, որ դատավորի դեպքում, երբ իրեն են կարգապահական պատասխանատվության ենթարկում, չունենա այն նույն հավասար պայմանները, ինչ ցանկացած այլ անձ, այն է՝ ունենալ իր առջև դատարան, որն, օրինակ, 65 տարին լրացած չէ»,-նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այս հիմնավորումների համակցությամբ հստակ ներկայացվել է, որ առաջանում է սահմանադրականության խնդիր՝ և՛ որոշակիության, և՛ հավասարության, և՛ դատավորների արդար դատաքննության տեսանկյունից։

Այլ խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանի կազմով ԲԴԽ-ն չի կարող օրինական դատարան լինել դատավորների համար, Ջհանգիրյանի կազմով՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունների քննությամբ խախտվում են դատավորների՝ արդար դատաքննության իրավունքը։

Բացի այդ՝ Վարդևանյանը հիշեցրեց նաև Սահմանադրական դատարանի համապատասխան՝ ՍԴՈ-1488 որոշումը, որը վերաբերում է ԲԴԽ-ի կողմից դատավորի լիազորությունների դադարեցման որոշմանը, որի շրջանակներում ՍԴ-ն ծավալուն որոշում է ընդունել, որում վերլուծվել է ԲԴԽ լիազորությունները, կարգավիճակը, ոչ դատավոր և դատավոր անդամների կարգավիճակը։

«ՍԴ-ն այդ որոշման մեջ անդրադարձ է կատարել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածին և բառացիորեն նշել, որ դատավոր և ոչ դատավոր ԲԴԽ անդամների վրա տարածվող սահմանափակումները նույնական են գրեթե»,-նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն նախկինում արդեն որոշակիորեն պատասխանել է այդ հարցին և հիմա ժամանակն է ավելի հստակեցնելու այդ հանգամանքը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրության հարցին, քանի որ վերջինիս 65 տարին ևս լրացած էր, Վարդևանյանը նշեց, որ ՍԴ-ին հասցեագրված դիմումում այդ հանգամանքը ևս վերլուծվել է, Գագիկ Հարությունյանի ընտրությունը տեղի է ունեցել ոչ թե Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի ընդհանուր կանոնների, այլ՝ անցումային դրույթի հիման վրա։

Վարդևանյանը նկատեց՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ ԲԴԽ անդամները պաշտոնավարում են 5 տարով, մինչդեռ, ԲԴԽ առաջին կազմում եղել են ԲԴԽ անդամներ, որոնք ընտրվել են 3 տարի ժամկետով պաշտոնավարելու կարգավիճակով, ինչը ևս անցումային դրույթով պայմանավորված։

«Անցումային դրույթները մեկանգամյա օգտագործման դրույթներ են։ Անցումային դրույթը որոշակիորեն ճկունություն էր տվել, սխալ էր, թե ոչ՝ հիմա այդ հարցը չեմ բարձրաձայնում։ Անցումային դրույթը վերաբերում էր բացառապես ԲԴԽ առաջին կազմին, Գագիկ Ջհանգիրյանն այլևս ԲԴԽ առաջին կազմի մեջ չէր, որը ձևավորվում էր անցումային դրույթի հիման վրա»,-նշեց Վարդևանյանը։

Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման հարցի իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, որը նախ դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, իսկ ԲԴԽ-ի կողմից դիմումը մերժելուց հետո Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան։ Բացի այդ՝ Պետրոսյանը նշված հարցը բարձրացրել է նաև ՍԴ-ում, սակայն դիմումը վարույթ չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ այս վեճը վերացական սահմանադրական վերահսկողության առարկա է, իսկ ԱԺ դիմումները հենց վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում են ներկայացվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>