Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

«Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно». Արցախի հարցը լուծե՞լ է, որ ճգնաժամը հաղթահարված է համարում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները չեն լուծել ճգնաժամը, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը մեր 5000 զոհերին, Շուշին ու Հադրութը հետ է բերել, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի նվաստացումները հետ է բերել, Սև լճի տարածքից ադրբեջանցիներին դուրս է հանել, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածներ թշնամու հսկողությունից ազատել է, գերիներին  հետ է վերադարձրել հայրենիք, անհայտ կորածներին հայտնաբերել է, ապա կարող ենք խոսել ճգնաժամի հաղթահարման մասին։  Ի՞նչ է նշանակում՝ ճգնաժամի հաղթահարում, հո չե՞ն ցեխոտվել կամ փոշոտվել, որ լողանան կամ շորը լվանանան՝ ցեխն անցնի։ Ես չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար այդ ցավը չի անցնելու։ Այսինքն՝ Արցախի հարցը լուծե՞լ է, որ ճգնաժամը հաղթահարված է համարում, կամ՝ Հայաստանի անվտանգության հարցը։ Ես այս իշխանությունների անադեկվատության վրա եմ զարմանում, այս կապիտուլյանտները գիտեն՝ եթե մի քանի հոգով մանդատ ստացան, ճգնաժամը լուծվեց։ Հայաստանում ճգնաժամը չի կարող լուծվել, քանի դեռ կապիտուլյանտն իր աթոռին է և քանի դեռ այդ ճգնաժամի պատճառներն առկա են։ Սրանք զուլում են»,- 168.amի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, եթե նույնիսկ 3 կամ 10 միլիոն հայություն Նիկոլ Փաշինյանին ձայն տա, դրանից փաստերը չեն փոխվում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե նա Հայաստանում բոլոր հարցերը լուծել է և դրանով լուծել է ճգնաժամը, մինչդեռ նրա իշխանության բերած բոլոր խնդիրները շարունակում են չլուծված մնալ։

«Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է, թե ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно»։ Սա հիմա նույն բանն է կրկնում․ Արցախի 44-օրյա պատերազմից առաջ ինքն ու Ալիևը սկսեցին միմյանց հետ խաղալ, ու կռիվ սկսվեց,  արդեն երկու կառավարության նիստ սրանք մտել են, այսպես ասած, ազգային գործչի կերպարի մեջ, թե որևէ սադրանք թույլ չեն տա, նո՞ր են հիշել, որ չպետք է թույլ տային։

Կարո՞ղ է՝ ես էի ասում, թե Սևի լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք սկսելու, ինքն էր, չէ՞, ասում, հիմա էլ մտել է ազգային գործչի կերպարի մեջ։ Պատերազմից մեկ օր առաջ ասել էի, որ բորշը սարքեց Նիկոլը, «ջառմեն» կքաշի ժողովուրդը, ու ասել էի, որ կոմպրոմատների պատերազմը բերելու է իրական պատերազմի։ Շատ հավանական եմ համարում, որ այս փոխհրաձգությունը՝ ադրբեջանաթուրքական ղեկավարների միջև, երկրորդ ռաունդն է՝ նույնը բանը կրկնվում է։ Երեք ամիս է՝ թուրքը Հայաստանում է, Արմեն Գրիգորյանը նո՞ր է հիշել, որ պետք է դեսպաններին կանչի ու ասի, որ ամբողջ գործիքակազմը կօգտագործեն։ Սրանք կենաց ասողներ են, բացի կենաց ասելուց, ի՞նչ կարող են անել, երեք ամիս է՝ այդ գործիքակազմն ինչո՞ւ չեն օգտագործում»,- հավելեց Է. Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հանուն Հայաստանի զարգացման պատրաստ է համագործակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դաշինքներից կարող են դրան արձագանքել, սակայն իր անձնական կարծիքով՝ Հայաստանը քանդողի հետ ինչպե՞ս պետք է համագործակցեն։

«Չագուչը գլխիս խփողի հետ գնամ համագործակցե՞մ, հո ես քաղաքական ղազ չե՞մ, ով քաղաքական ղազ է, թող գնա՝ համագործակցի։ Ով ուզում է «կզի», թող գնա՝ համագործակցի։ Կամ՝ հանուն Հայաստանի ինչո՞ւ պետք է համագործակցեմ իր հետ, որ սահմանը պահած համայնքապետերին բռնո՞ւմ է, կամ՝ նրա համար համագործակցեմ, որ չագուչը ձեռքին ֆռֆռո՞ւմ էր, որ երկիրը սարքել է  տոտալիտար համակարգ, որ գնում է Ալիևին տեսնելու՝ վախենում է մեկ բան ասի՞, Պուտինի հետ էլ հանդիպմանն Արցախ բառը չի օգտագործո՞ւմ։ Այսինքն՝ ինչի՞ շուրջ համագործակցենք, կամ համագործակցել ասելով՝ ի՞նչ նկատի ունի։

Ով հաճախորդ է, թող նրա հետ համագործակցի, ինչ ասեմ։ Բանակը քանդողի, եկեղեցի վարկաբեկողի, Արցախի 75 տոկոսը հանձնողի, Ալիևին կառուցողական համարողի հետ ի՞նչ համագործակցեմ։ Կամ՝ որ շնորհավորում է, ո՞ւմ է շնորհավորում, առավոտից իրիկուն այդ դաշինքների ղեկավարների հասցեին ցեխ էր շպրտում։ Եթե խնդիրը վերաբերում է նրան, որ պատվիրակություններում, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է պաշտպանեն ՀՀ-ի շահերը, ապա պետք է դա անեն, սակայն դա իր հետ համագործակցություն չէ, դա հանուն պետականության միշտ էլ այդպես է եղել։

Ինքը չլինի՝ պոլի փայտը լինի, նման դեպքերում միշտ էլ այդպես է եղել։ Կապիտուլյանտն ու ազգային զարգացումն իրար հետ այնքան կապ ունեն, որքան Հիտլերն ու քրիստոնեությունը»,- շեշտեց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>