«Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Մենք ու մեր խնդիրները
6
Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Հայաստանը երևանյան գագաթնաժողովից ոչինչ չի ստանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ներքին Չարբախում դաշտից գողացել են 224 ոչխար Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ Փաշինյանի ու ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանից «փորձագետներ» են մասնակցում «Երևանյան երկխոսությանը» Վթարի պատճառ դարձած 19-ամյա երիտասարդի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Խորեն Լևոնյանը փակագծեր է բացել, թե ինչու է հեռացել Հանրային հեռուստաընկերությունից Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվ գրառումներ է անում Երևանից

Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ալիևյան ռեժիմի կողմից ապօրինի պատանդառված և նույնքան ապօրինի գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ու մի խումբ այլ հայ գերիների դեմ խայտառակ մեղադրանքներով Բաքվում մեկնարկած «դատավարական» ֆարսը լայն արձագանք ստացավ Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Բայց հատկանշական է, որ առավել ակտիվ արձագանքեցին հասարակական լայն շրջանակներ, քաղաքական ուժեր՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, անհատ գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի բարեկամ օտարազգի գործիչներ: Այդ արձագանքներն առավել ևս ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի բացարձակ անտարբերությունը, եթե չասվի՝ անհաղորդ մնալն ու քար լռությունը Բաքվում բեմադրվող «դատական» խայտառակության վերաբերյալ:

Հասկանալի է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև այդ խմբակցության առանձին ներկայացուցիչներ, նրանց առանցքը կազմող ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դատապարտեցին ալիևյան ոճրագործ կլանի կողմից իրականացվող այդ դատական ֆարսն ու զորակցություն հայտնեցին թշնամական գերության ճիրաններում հայտնված մեր հայրենակիցներին:

Արտախորհրդարանական ուժերից տպավորվեց ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ՀՀ իշխանությունների անհաղորդ վարքագծի վերաբերյալ քննադատական (մեղմ ասած) գնահատականներով:

Առանձին հայտարարությամբ ու մեր պատանդառված հայրենակիցներին աջակցելու խոսքով հանդես եկավ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև տեղեկացրեց իր կառույցների միջոցով իրականացրած աշխատանքների ու դրանց արդյունքների մասին: Մասնավորապես տեղեկացանք, որ խնդրին անդրադարձել են աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն էլ, ի լրումն ամենի, ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ չնայած վաղօրոք արված բազմաթիվ զգուշացումներին, որոշակի աշխատանքներ իրականացնելու կոչերին, Բաքվի «դատավարությանը» Հայաստանի հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքների մեջ մի տեսակ անակնկալի զգացողություն կար:

Հետաքրքրական է «Հայաքվեի» նախաձեռնողներից Ավետիք Չալաբյանի արձագանքը: Նա բավականին դիպուկ նկարագրեց վերը նշված «անակնկալի» պահը՝ նշելով, որ շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:

Մյուս կողմից՝ Ավետիք Չալաբյանը միանգամայն իրատեսական ու գործնական առաջարկություններ ընդգծեց: Նշենք մի քանիսը.

«Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի:

Մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից:

Հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձնման»:

Առաջարկվում է նաև սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ներուժը կենտրոնացնել մեր պատանդների ազատման խնդրի վրա: Մեծ հաշվով այն, ինչը մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, ի լրումն, շեշտելով «դատել դատողներին» մոտեցումը կիրառելու հնարավորությունները: Դժվար չէ նկատել, որ ՀՀ իշխանություններն արել են առաջարկվածի տրամագծորեն հակառակը:

Կարելի է էլի շատ արձագանքներ նշել, և հուսով ենք՝ գործիչները, ուժերը, որոնց անվանապես չհիշատակեցինք, ըմբռնումով կվերաբերվեն այդ հանգամանքին: Լավ, իսկ ի՞նչ ասացին իշխանավորները: Ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանի իշխանությունը: Գործնականում կարելի է հիշատակել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, քպական Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը: Հա, մեկ էլ ՄԻՊ-ը որոշեց հիշեցնել իր գոյության մասին: Վե՛րջ: Երկու դեպքում էլ հայտարարություններն այնպիսին էին, որ նման տեքստ կարող էր գրել, օրինակ՝ Մոնղոլիայի կամ, ասենք, լավ, Գերմանիայի որևէ պաշտոնական ներկայացուցիչ:

Էլ ավելի խայտառակ ստացվեցին անմիջականորեն 1-2 կարկառուն քպականների արձագանքները, որոնք հանգեցին... ընդդիմությանն ու գերության մեջ հայտնվածների հասցեին գրեթե բացահայտ մեղադրանքների: Մեկ էլ փուչ մեղադրանքների, թե՝ այ, որ Արցախի ղեկավարները մեզ չլսեցին, Սոֆիա չգնացին բանակցելո՜ւ... և այլն, և այդպես շարունակ:

Մինչդեռ, առանց այդ էլ հայտնի էր, իսկ վերջին օրերին թե՛ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը, թե՛ Արցախի ԱԺ ներկայացուցիչը հրապարակավ բացահայտեցին, որ Փաշինյանը անմիջականորեն, «օնլայն» ռեժիմով ոչ միայն տեղյակ է եղել Արցախի «լուծարման» (2023 թ. սեպտեմբերի 19-23-ի) «բանակցություններից», այլև որոշակիորեն մասնակցել է այդ «թղթի» խմբագրմանը:

Վերջին հաշվով, ինչի մասին է խոսքը, եթե հենց Փաշինյանն է ուրացել Արցախը, ու հենց դրանից հետո է տեղի ունեցել Արցախի 9 ամիս տևած շրջափակումն ու հաջորդող զավթումն Ադրբեջանի կողմից: Ավելին, 2024 թվականի ընթացքում ադրբեջանական ղեկավարության հետ «բանակցային» շփումներում Փաշինյանի իշխանությունը չի բարձրացրել պատանդների վերադարձի հարցը: Ու այդ խորապատկերում հիմա կարկառուն քպականներից մեկը թոթովում է, թե... չենք հանրայնացնում հարցը, որ չվնասենք, դա խաղաղության պայմանագրի բանակցություններին կվնասի ու նման այլ, ընդամենը սեփական անգործությունն արդարացնելուն ուղղված մանիպուլյատիվ արտահայտություններ:

Փաստ է, որ Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն հանդես չեն եկել հայտարարություններով: ԱԺ-ն չի դիմել աշխարհի խորհրդարաններին, համագործակցային կազմակերպություններին՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարան և այլն: Ի՞նչ են արել: Ոչի՛նչ չեն արել:

Չնայած, չէ, Փաշինյանն անձամբ մի բան արել է. չարախոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հասցեին: Այս հարցում ՀՀ իշխանություն համարվողների անհաղորդությունը ձգտում է մեղսակցության, ու պատահական չէ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ ընդգծում են այն, որ նման իրավիճակի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած թիմն են՝ իրենց վարած «քաղաքականությամբ», որն, ըստ էության, ադրբեջանական ու թուրքական շահերի բացահայտ սպասարկման է վերածվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>