Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ

Մարդկության պատմության մեջ միշտ լինում են դեմքեր, որոնք հիշվում են հավերժորեն. լավ, կամ՝ վատ իմաստով:

Հիսուս Քրիստոսը հիշվելու է հավերժ, քանի գոյություն ունի մարդկությունը: Նույնը կարելի է ասել, Մոհամեդի մասին, Բուդդայի մասին և այլն:

Պատմության էջերից չեն մոռանալու նաև այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին կամ Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան, կամ Գարիբալդին:

Կան նաև գործիչներ, ովքեր հակասական զգացում են առաջացնում: Օրինակ Իոսիֆ Ստալինը և Ուինստոն Չերչիլը, Ռուզվելտը կամ  Լենինը, Ջորջ Վաշինգտոնը կամ Պետրոս Առաջինը:

Սակայն կան նաև գործիչներ, որոնք, միանշանակ, որպես խիստ  բացասական կերպարներ կմնան պատմության մեջ: Դրանք են Հիտլերն ու Գեբելսը, Թալեաթ Փաշան և Պոլ Պոտը:

Կան նաև տեղական մակարդակի գործիչներ, ովքեր նույն բացասական հետքն են թողել պատմությանբ մեջ:

Մեզ՝ հայերիս համար դա, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանն է (և նրա շրջապատը), որի վերաբերյալ դեռ պատմությունն իր խոսքն ասելու է:

Սակայն, ինչպես որ 1915-ին Օսմանյան կայսրության ղեկավարներին աջակցում էին այն ժամանակվա Գերմանիան, իր գաղտնի համաձայնագրով, կնքած  1914-ի հունվարին, Արցախի հայաթափման հարցում Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանցագործության մեջ իր մասնակցությունն ունեցան նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահն ու այն ժամանակվա Եվրախորհդի ղեկավար Շարլ Միշելը:

Հիշե՛նք, թե 2022-ին Պրահայում, ինչպես կատարվեց այդ հանցագործությունը

Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները սենսացիոն հրապարակումներով հանդես եկան, որոնց վերնագրերում նշված էր՝  «Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»:

Այդ օրը, 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում,  Իլհամ Ալիևը և  Նիկոլ Փաշինյանը անցկացրեցին բանակցությունների երեք փուլ, որոնք ավարտվեցին հայկական կողմի համաձայնությամբ՝ իրականացնել Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի առաջին և երկրորդ սկզբունքները, որոնք վերաբերում են երկու երկրների տարածքներին: Երկու հանրապետությունների ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որով Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Հանդիպումները տեղի  ունեցան  Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում, որը միավորել էր  եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդներին:  Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նստել էին փոքրիկ սեղանի շուրջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Քիչ անց նրանց միացավ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Երկրորդ փուլը քառակողմ հանդիպում էր, որտեղ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միջնորդներ էին։ Նույն քաղաքական գործիչների խումբը կրկին հանդիպեց հոկտեմբերի 7-ի գիշերը՝ Էրդողանի և Փաշինյանի միջև երկկողմ բանակցություններից հետո, և կազմվեց եզրափակիչ հայտարարություն։

Հայտարարության հիմնական կետն այն էր, որ Բաքուն և Երևանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրին՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱՊՀ-ին միանալու վերաբերյալ։ Այսպիսով, հաստատվեց միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը՝ համաձայն այդ փաստաթղթերի։

Նշենք, որ 1991 թվականին, Հայաստանը ստորագրել էր Ալմաթիի հռչակագիրը, վերապահումով, որը վերաբերում էր հենց Արցախի ինքնորոշմանը:

2022-ին Փաշինյանը հաստատեց այն, առանց վերապահումի, այսինքն՝ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

Այդ քայլով Փաշինյանը վիժեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բովանդակությունը և ճանապարհ բացեց Արցախի հայաթափման համար:

Ավելին, Փաշինյանը համաձայնություն ձեռք բերեց Մակրոնի հետ  հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում Եվրամիության առաքելության ներգրավման վերաբերյալ։

Սակայն չորս տարի անց պարզվեց, որ Ադրբեջանն, ստանալով Լեռնային Ղարաբաղը, զրո քայլ կատարեց Հայաստանի սահմանների ճանաչման հարցում:

Այսօրվա մոտ 1000 կմ-անոց սահմանից Ադրբեջանը ճանաչել է ընդամենը... 12 կմ սահմանը Տավուշի շրջանում, այն էլ՝ հայկական կողմի զիջման արդյունքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>