Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը

Եվրոպայում գործում են  բազմաթիվ կառույցներ. Եվրախորհրդարան, Եվրահանձնաժողով, ԵԱՀԿ, Եվրանեսթ և այլն:

Մարդիկ նույնիսկ շփոթվում են այդ կառույցների անվանումները տալուց և լավ չեն պատկերացնում, թե որոնք են այդ կառույցների դերակատարումները:

2022-ին Եվրոպայում հիմնվեց նոր կառույց՝ Եվրոպական քաղաքական համայնք (ԵՔՀ):

Ներկայացնենք այդ կառույցի գլխավոր առաքելությունն ու նպատակները:

ԵՔՀ-ի կնքահայրը համարվում է Մակրոնը, այդ կառույցի գլխավոր թիրախը՝ Ռուսաստանը

Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ) միջկառավարական ֆորում է Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար, որը ստեղծվել է 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո:

Խումբն առաջին անգամ հանդիպել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ միավորելով 44 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներին: Այն տարբերվում է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ՝ Եվրոպայի խորհրդից:

Եվրոպական քաղաքական համայնքի գաղափարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել է «Եվրոպայի ապագան» համաժողովի ժամանակ, 2022 թվականի մայիսի 9-ին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, երբ նա Եվրոպական Միության  Խորհրդի նախագահն էր։

Մակրոնի առաջարկն այն ժամանակ ընդունվեց ԵՄ անդամ-երկրների և այդ կառույցի ղեկավար մասի կողմից, որպես «հետաքրքիր առաջարկ»:

2022 թվականի հունիսի 23-24-ը Եվրոպական խորհուրդը որոշեց ստեղծել այդ կառույցը։

Խմբի առաջին հանդիպումը տեղի  ունեցավ  2022 թվականի հոկտեմբերի 6-ին, որին մասնակցեցին  44 պետությունների ղեկավարներ։ Ռուսաստանը և Բելառուսը միտումնավոր դուրս թողնվեցին այդ  գործընթացից։

Հենց այդ ժամանակ էլ ընդունվեց տխրահռչակ որոշումը Արցախի վերաբերյալ:

Ո՞րն էր Մակրոնի իրական նպատակը, այդ կառույցի ստեղծումով ի՞նչ էր հետապնդում

2022 թվականի մայիսի 9-ին Եվրախորհրդարանին ուղղված իր ուղերձում  Մակրոնը առաջարկեց ստեղծել Եվրոպական քաղաքական համայնք՝ որպես «եվրոպական նոր կազմակերպություն», որը թույլ կտա «մեր ընդհանուր հիմնական արժեքներին հավատարիմ երկրներին գտնել համագործակցության նոր տարածք» քաղաքականության, անվտանգության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ներդրումների և միգրացիայի հարցերում։

Եվրոպական քաղաքական համայնքի նպատակն էր  հարթակ ստեղծել մայրցամաքում եվրոպական երկրների քաղաքականությունը համակարգելու և քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը խթանելու համար՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուծելու համար՝ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու նպատակով։

Եվրոպական քաղաքական համայնքը մշակվել էր,  որպես պետությունների և կառավարությունների ղեկավարների միջկառավարական ֆորում, նման G7-ին կամ G20-ին։

2023 թվականի հունվարին Ֆրանսիայի կառավարությունը սկսեց ձևավորել նախագծի ղեկավարի գլխավորությամբ փոքր աշխատանքային խումբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) աշխատանքը աջակցելու համար: Աշխատանքային խումբը պիտի օգներ  համակարգել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների նախապատրաստումն ու կազմակերպումը:

Մակրոնը իր  դիվանագետներից մեկին  նշանակեց  Եվրոպական քաղաքական համայնքի հատուկ ներկայացուցիչ։

Տարեկան անցկացվում են երկու գագաթնաժողովներ՝ գարնանային գագաթնաժողովը հյուրընկալում է ԵՄ անդամ չհանդիսացող երկիրը, իսկ աշնանային գագաթնաժողովը՝ ԵՄ անդամ երկիրը։ Առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցավ  Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։

2025 թվականի մայիսին հայտարարվեց, որ ԵՀԽ գարնանային գագաթնաժողովները կհյուրընկալվեն Հայաստանում 2026 թվականին, Շվեյցարիայում՝ 2027 թվականին,  և Ադրբեջանում՝ 2028 թվականին, իսկ աշնանային գագաթնաժողովները կհյուրընկալվեն Իռլանդիայում՝ 2026 թվականին, Հունաստանում՝ 2027 թվականին և Լատվիայում՝ 2028 թվականին։

Ընդ որում, այս կառույցի աշխատանքներում մասնակցում են նաև Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը,  Եվրոպական խորհուրդ,  Եվրոպական հանձնաժողով,  Եվրոպական խորհրդարան, ՆԱՏՕ և ԵԱՀԿ:

Այսպիսով կարելի է նկատել, որ ԵՔՀ-ի աշխատանքներին ակտիվ գործում են ներկայիս ԵՄ և ՆԱՏՕ-ի բոլոր կառույցները:

Եթե ամփոփենք, ապա կարող ենք արձանագրել, որ Մակրոնի գլխավոր խնդիրն էր, իր շուրջ ձևավորել մի նոր մեծ կառույց, որի մեջ կներառվեին ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ԵՄ անդամ-երկրների և ԵՄ-ի հարակից երկրների (ԵՄ անդամ և ոչ անդամ) ներկայացուցիչները:

Փաստացի, բացի Ռուսաստանից և Բելառուսից, եվրոպական տարածքի գրեթե բոլոր երկրները ընդգրկված են այս նոր կառույցի մեջ:

Փաստացի, ռուս-ուկրաինական պատերազմից օգտվելով, Մակրոնը փորձում է  21-րդ դարի «նոր Նապոլեոն» դառնալու հայտ ներկայացնել՝ ընդդեմ Ռուսաստանի:

Թե ինչպես ավարտվեցին նապոլեոնական արշավները Ռուսաստանում 1812 թվականին, բոլորին է հայտնի:

Ի դեպ, նույն բանը փորձեց կրկնել Հիտլերը 1941 թվականին:

Սակայն նույն ճակատագրին արժանացավ:

Քանզի դուրս գալ պատմական ճշմարտությունների դեմ, նույն բանն է, ինչ պայքարել բնության օրենքների դեմ:

Մակրոնն, ով ներկայացնում է մի երկիր, որ ո՛չ ռազմական առումով, ո՛չ էլ տնտեսապես ազդեցիկ չէ, փորձում է մանիպուլյացինաների շնորհիվ ձևավորել մի վերացական համայնք և այստեղ հանդես գալ այդ կառույցի փաստացի առաջնորդի դերում:

Սակայն, ինչպես պատմությունն է արձանագրում, նման արկածախնդիրները ունենում են տխուր վերջաբան, քանզի իրենց վրա են փորձում վերցնել մի առաքելություն, որի համար, ո՛չ բավականաչափ ռեսուրս ունեն, ո՛չ էլ՝ հնարավորություն ունեն նոր գերտերության դեր կատարելու:

Այլ հարց է, որ կարճ ժամանակով, Մակրոնին հաջողվում է այդ մանկական խաղերի մեջ ներքաշել իր նման մանկամիտ գործիչներին, որի վառ օրինակներից է Փաշինյանը:

Պարզ  է, նաև, որ նման խաղերին լուրջ վերաբերվել չի կարելի, իսկ ոմանք էլ օգտվում են Մակրոնի այս փառամոլությունից և լուծում են իրենց պատմական հարցերը, ինչպես դա կատարեց Ալիևը նույն 2022-ին Պրահայում:

Պարզ է, որ նման դեպքերում պետք է փորձել զերծ մնալ մանրադրամ դառնալուց, իսկ հարթակը օգտագործել բացառապես սեփական շահերի համար, ինչպես որ դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>