Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր է ընդունվել, որում, ի թիվս այլնի, նշվում է․

«ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025թ․ մարտին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի» մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը՝ շարժվելու դեպի ԵՄ»։

168am-ը քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է արդյոք Հայաստանի՝ եվրոպական հեռանկարին, և ո՞ր դեպքում այն իրատեսական կլինի։

«Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում։ Այստեղ երևի «հայ ժողովրդի սիրելի» Մակրոնի խոսքն է պետք մեջբերել, որն ամիսներ առաջ նշել էր, թե վստահ չէ, որ մի 5 տարի հետո Եվրամիությունը, որպես այդպիսին, կլինի՞, թե՞ ոչ։ Այսինքն, եթե գլխավոր երկրներից մեկի նախագահն է այդ կարծիքին, մեր մասին էլ խոսք չկա»,- ի պատասխան՝ նշեց Ստեփան Դանիելյանը։

Այս գագաթնաժողովի «իրական» նպատակների մասին իր դիտարկումներում վերլուծաբանը մի քանի շեշտադրում արեց՝ ընդգծելով դրա և՛ ներհայաստանյան, և՛ աշխարհաքաղաքական նշանակությունը։

«Այս ամբողջ միջոցառման իմաստը գործող իշխանությանը նախընտրական աջակցություն ցուցաբերելն էր։ Այն նաև աշխարհաքաղաքական նշանակություն ուներ․ իրենք ցույց են տալիս, որ մտել են Ռուսաստանի ֆորմալ տարածքը։ Սա դեմոնստրացիա էր, ցուցադրություն է Ռուսաստանի նախագահին, որ այստեղ արդեն աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են լինել։ Մեկ այլ նկատառում էլ՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև նույնպես մրցակցություն գոյություն ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում, որի դերը տրանսպորտային առումով գնալով մեծանում է»,- պարզաբանեց նա։

Ճշգրտմանը՝ Ռուսաստանը, ըստ էության, ձեռքերը լվացե՞լ է տարածաշրջանից, Ստեփան Դանիելյանն արձագանքեց․

«Ռուսաստանը, միանշանակ, ձեռքերը չի լվացել տարածաշրջանից, ուղղակի Ռուսաստանի վիճակը պատերազմի առումով բավականին խնդրահարույց է, և Ռուսաստանը մաքսիմալ փորձում է նոր թշնամիներ կամ նոր բարդություններ չստանալ, խուսափել դրանցից, բայց կխուսափի այնքան ժամանակ, մինչև որ իրավիճակն արդեն իր համար անընդունելի լինի։

Ես կարծում եմ` դեռ ֆորմալ առումով Հայաստանն այդ կարմիր գծերը չի անցել, որովհետև գործող վարչապետի համար կարևորն այս նախընտրական դիվիդենտներն են և այդ շոուներից միավորներ հավաքելը, բայց ռեալ, կոնկրետ քայլեր Ռուսաստանի դեմ դեռևս չեն արվել․ ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, չի պահանջել՝ ռուսական զորքը դուրս գա Հայաստանից։ Դրանք այն կարևոր կետերն են, կարմիր գծերն են Ռուսաստանի համար, որոնք դեռևս չի անցել գործող վարչախումբը»։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>