Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։ 2025 թվականին զինված ուժերում և զորամասերում արձանագրվել է 2248 դեպք՝ նախորդ տարվա 2093-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4 տոկոսով։

Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8 տոկոսով կտրուկ աճ՝ փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։ Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է՝ 1331-ից դառնալով 1221, դա իրավիճակը դրական ներկայացնելու հիմք չի տալիս։ Այո, նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ 217-ից հասնելով 143-ի, բայց միաժամանակ պահպանվում է բարձր քրեական ֆոնը, իսկ մի շարք ուղղություններով վիճակը նույնիսկ վատթարացել է։ Մասնավորապես, աճել են զինվորական ենթակայության և կանոնակարգային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ հասնելով 351 դեպքի։ Զգալի աճ կա նաև ռազմական գույքի օգտագործման և պահպանման կանոնների խախտումների մասով՝ 47 տոկոս։ Իսկ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները աճել են գրեթե պայթյունավտանգ տեմպով՝ 164-ից հասնելով 235-ի, այսինքն՝ 43.3 տոկոսով։

Առանձին մտահոգություն է առաջացնում բացահայտման մակարդակի անկումը։ 2025 թվականին արձանագրված 1221 հանցագործությունից 100-ի դեպքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել։ Արդյունքում բացահայտման մակարդակը նվազել է՝ 93.6 տոկոսից հասնելով 91.8 տոկոսի։ Կարգապահական ճգնաժամի մասին խոսում են նաև ծառայությունից խուսափելու տվյալները։ Թեև պարտադիր ծառայությունից խուսափելու դեպքերը նվազել են՝ կազմելով 1164, փոխարենը վարժական հավաքներից խուսափելու դեպքերը կտրուկ աճել են՝ հասնելով 532-ի, ինչը 75.6 տոկոսի աճ է։ Միակ հարաբերականորեն դրական ցուցանիշը մահվան դեպքերի նվազումն է։ 2025 թվականին ծառայության հետ կապված գրանցվել է 9 մահ, մինչդեռ 2024-ին այդ թիվը 27 էր։ Սակայն նույնիսկ այստեղ պատկերը հեռու է հանգստացնող լինելուց․ արձանագրվել են ինքնասպանության հասցնելու, պաշտոնեական անփութության, բժշկական սխալի, հիվանդության և անգամ կայծակի հարվածի հետևանքով մահեր։ Տարվա ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 375 զինծառայող, որոնցից 44-ը՝ ծանր։ Կոռուպցիոն դաշտում ևս հակասական պատկեր է։

Թեև քննված վարույթների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 214-ից հասնելով 200-ի, դրանցով արձանագրված վնասը գրեթե հնգապատկվել է՝ 35.7 միլիոն դրամից հասնելով 175 միլիոնի։ Ընդհանուր առմամբ ավարտվել է 3818 քրեական վարույթ։ Դրանցից 943-ը՝ 1070 անձի վերաբերյալ, ուղարկվել են դատարան, իսկ 2875 վարույթ կարճվել է, որոնց զգալի մասը՝ ռեաբիլիտացնող հիմքերով։ Դատարաններում ևս պատկերը միանշանակ չէ։ Թեև 708 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, միաժամանակ 43 գործով 49 անձ արդարացվել է, և սա նախորդ տարվա համեմատ աճ է։

Պետությանը պատճառված վնասը կազմել է 411.7 միլիոն դրամ, որից մինչդատական փուլում վերականգնվել է միայն մոտ 108.7 միլիոնը։ Իսկ պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրված վնասը գերազանցել է 1.43 միլիարդ դրամը։ Ամփոփ պատկերը կոշտ է․ մահվան դեպքերի և ծանր հանցագործությունների նվազումը չի կարող ծածկել հիմնական իրողությունը։ Զինված ուժերում պատահարները կտրուկ աճում են, կարգապահական խախտումները խորանում են, որոշ հանցատեսակներ ընդլայնվում են, իսկ համակարգային խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Սա արդեն պարզապես վիճակագրություն չէ, այլ անվտանգության համակարգի ներսում հնչող լուրջ ահազանգ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>