Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ
15
«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան

Ալիևը պատմել է, թե ինչ «դժվար փոխզիջումներ» են սպասվում Հայաստանին (տեսանյութ)

Ե՞րբ ադրբեջանցիներին կտեսնենք Երևանում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հիշում եք, թե ինչպես վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց, որ «վերջնական համաձայնության հասնելու համար Երևանն ու Բաքուն ստիպված են լինելու կատարել բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ»։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնություններն ու հասնել համաձայնության», — ասել է Միլլերը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև երկրի կառավարությունը չի ասել իր քաղաքացիներին, իր ընտրողներին, թե ինչպիսի «դժվար փոխզիջումներ են» սպասվում Հայաստանին և նրա ժողովրդին։ Հայկական պետական ինստիտուտների փոխարեն դա արեց Իլհամը։

Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած հերթական միջազգային համաժողովում, բարձրացրել է Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող մի քանի կարևոր թեմաներ։ Ալիևի խոսքերից պարզ է դարձել, որ «բարդ փոխզիջում» է համարվում ՀՀ գործող Սահմանադրությունից և Անկախության հռչակագրից հրաժարվելը, հայկական բանակին անհրաժեշտ զենք գնելու փորձերից հրաժարվելը, ինչպես նաև Հայաստանը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ադրբեջանցիներով բնակեցնելը: Միևնույն ժամանակ, խոսելով այս պահանջի մասին, Ալիևը կրկին օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բաքուն տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ և ծրագրում է ժամանակակից ՀՀ-ի տարածքների հաշվին ստեղծել խամաճիկ պետություն: Ալիևը ցանկանում է Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին ստեղծել սեփական «Հյուսիսային Կիպրոսը»:

ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԳՆ-ն և ՀՀ ԱԺ-ն շարունակում են լռել Ալիևի վերոնշյալ հայտարարությունների առնչությամբ։ Դե, եթե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է, նա հեծանիվ է վարում Բեռլինում և Լոնդոնում և չի արձագանքել նույնիսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով օրեր առաջ ուղղակիորեն պահանջում էր «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը, ապա ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն լռում Ալիևի հայտարարությունների մասին, ինչո՞ւ է լռում Արարատ Միրզոյանը։

Եվ դա չնայած այն հանգամանքին, որ նա ժամանակ է գտնում ողջունելու ԵՄ որոշումը՝ Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնել ռազմական վրաններ գնելու համար։ Պաշտոնական Երևանը չի արձագանքում, քանի որ փակ դռների հետևում արդեն խոստացել է գնալ այս «դժվար փոխզիջումների»։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ է մտածում հայ հասարակությունը պաշտոնական Երևանի լռության մասին։ Այսօրվա ցանկացած սոցիալական հարցում ցույց է տալիս, որ երկրի բնակչության մինչև 70 տոկոսը «դուրս է եկել չաթից» և չի զբաղվում քաղաքականությամբ: Ակնհայտ է, սակայն, որ եթե իրավիճակը չփոխվի, և Շուշիում Ալիևի հնչեցրած պահանջներից մեկն իրականացվի և հարյուր հազարավոր ադրբեջանցիներ հայտնվեն Հայաստանում, ապա ոչ միայն Կիրանցի երեխան չի կարողանա հանգիստ գնալ դպրոցը, այլ նաև Երևանում ապրող երեխան չի կարողանա իրեն ապահով զգալ:

Ադրբեջանցիները Երևանում կանեն այն, ինչ արեցին Լաչինի միջանցքում, երբ ղարաբաղցի երեխաներով ավտոբուսից «քերեցին» Արցախի դրոշը: Թե՞ Երևանում ինչ-որ մեկը դեռ հավատում է, որ լինելով ապաքաղաքական և արտաքին սպառնալիքներին չարձագանքելով՝ կխուսափի արցախցի երեխաների ճակատագրից։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan