«Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»». «Մայր Հայաստան» շարժում Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան
15
«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»». «Մայր Հայաստան» շարժում 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար)

Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խսբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ցավոտ զիջումներ և ուրախ արձակուրդ․ թերևս այսպես կարելի է ներկայացնել այսօրվա Հայաստանը։ ԱՄՆ հերթական պաշտոնյան՝ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ասել է, թե «խաղաղության գործարքը» հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել»: Նաև ասել է, թե Ամերիկան կշարունակի խրախուսել դրան։ Հիշում ենք ՝ Մեթյու Միլլերից առաջ էլ ամերիկացի մեկ այլ պաշտոնյա՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով՝ հիմա արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն էր պատերազմից առաջ կոչ անում Փաշինյանին համարձակ և ոչ ստանդարտ քայլերի գնալ, որոնք և արվեցին։ Հարցը շատերին է մտահոգել, թե է՞լ ինչ զիջումների մասին է խոսում ամերիկացի պաշտոնյան։

Ցավոտ, բարդ  զիջում է, երբ դու տալիս ես մի բան, որը քեզ շատ պետք է և որի պակասը անընդհատ զգալու ես, նեղություններ է պատճառելու։ Հայաստանը ցավոտ զիջումներ է անում 2020 թվականից սկսած։ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը ինքը ցավոտ զիջում էր, ճանապարհը հանձնելը Սյունիքից ցավոտ զիջում էր, Ջերմուկիղց հատվածներ հանձնելը ցավոտ զիջում էր, Շուռնուխ հանձնելը, տեղ գյուղի հողեր հանձնելը, Ներքին Հանդի մի մասը հանձնելը ցավոտ զիջում էր, Ղարաբաղը ամբողջությամբ հանձնելը աղետալի զիջում էր, Կիրանց գյուղից հանձնումները ցավոտ զիջումներ էին։ 4 տարի էս մարդիկ ցավոտ ու բարդ զիջումներ են անում ու՝ Միացյալ Արևմուտքի կոչով։ Արցախի նշաձողի իջեցումը իրենց կոչով չէ՞ր։ Արդյունքում Ղարաբաղ հանձնվեց։ Միակողմանի բարի կամք դրսևորել ու քարտեզները հանձնելը իրենց կոչով չէ՞ր։

Բազմիցս ենք ասել, որ պետք էր նպատակ դնել բանակցություններում և հասնել այդ նպատակին, եթե անհրաժեշտ է՝ որոշ բաներ փոխզիջելով։ Բայց բանակցությունների հենց սկզբում Նիկոլ Փաշինյանը հանձնեց բանակցությունների առարկան՝ Արցախի Հանրապետությունը։ Բանակցում էին Արցախի շուրջ, սա միանգամից ասաց՝ Արցախը հանձնում եմ։ Նրանք էլ ասում են դա հենց էնպես տվեցիր, բա հիմա՞ ինչ ես զիջելու։

Բայց նաև խիստ հետաքրքրում է՝ ամերիկացի պաշտոնյան օգտարոգրել է փոխզիջում բառը․ 2020 թվականից մինչ էսօր Հայաստանը զիջել է բազմաթիվ բաներ, ես մի չնչին մասը թվարկեցի․ իսկ ի՞նչ է զիջել Ադրբեջանը։ Խնդրում եմ հայտարարել մի դիրքի մասին, մի միլիմետր տարածքի մասին, միջազգային հարթակներում մի բանի մասին, հօգուտ Հայաստանի մի որոշման մասին, որ արել է, զիջել է Ադրբեջանը։ Չկա։ Ասեք մի բան, որ զիջելու է Ալիևը Միլլերի այս հայտարարության տրամաբանության մեջ։ Հայաստանը հա զիջում է ու էլի են ուզում։ Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ, ու սաղ աշխարհը տեսնում են, որ զիջողի դերում միայն Հայաստանն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ երևում է՝ նրանք էլ են խեղճ հարիֆի տեղ դրել, Ալիևին լսեցնում են, սրանից ստանում։ Էնքանը որ մեռար զիջելով, դա հաշիվ չէ, սկսենք նորից։ Երիտասարդը աշխատանքի է մտնում մի օֆիսում․ երկու ամիս աշխատելուց հետո նոր գրանցում են ու աշխատավարձը վճարում գրանցման օրից, ասում է՝ բա էն երկու ամսվա աշխատածս, ասում են՝ նա փորձաշրջան էր․ հիմա էս զիջումները Նիոլի փորձաշրջանն էին, իսկական զիջումները նոր են սկսում։

Ադրբեջանցիները Տավուշի մարզի Կիրանց գյուղում են․ դրանից էն կողմ  զիջումը ո՞րն է, Դիլիջա՞նը։ Երբ Ամերիկացի պաշտոնյան Հայաստանի կոչ  անում զիջելու, էլի զիջելու, մինչև վերջ զիւջելու, է՞լ ինչ է մնացել։ Գուցե նկատի ունեն Զանգեզուրի միջա՞նցքը։ Հատկապես ամերիկացի պաշտոնյաները վերջին շրջանում, Թուրքիային ու Ադրբեջանին հավասար, հաճախ են խոսում միջանցքից։ ՔՊ-ականները ասում էին՝ միջանցքը ռուսներն են ուզում․ ռուսները դրանից դեռ բառ չեն խոսել, բայց թեման լավ ֆռում է։ Միջա՞նցքը նկատի ունի Ամերիկայի արտաքին գործերի դեպարտամենտի ներկայացուցիչը։ Հաջորդ բարդ զիջո՞ւմը որն է, սահմանազատման անվան տակ հանձնումնե՞րը Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձերի մարզերից ու Տավուշի՝ դեռ չհանձնած հատվածներից։ Մյուս զիջումը կես միլիոն Ադրբեջանցիների բերումը Հայաստա՞ն։ Նիկոլին մնա՝ սաղ կզիջի։ Բայց Ալիևը ի՞նչ կզիջի։ Որևէ մեկը այս հարցի պատասխանն ունի՞։ Նիկոլը ունի՞։ Ամերիկան ունի՞։ Հարցի պատասխանը Ալիևը, վստահաբար, ունի՝ բան չի զիջելու։ Ժողովուրդ, նիկոլական պատգամավոր-պաշտոնյաներ, Մեթյու Միլլեր ու մյուսներ, վերցրեք մի թուղթ, մի կողմում գրեք ինչ է զիջել Հայաստանը, մյուսում՝ ինչ է զիջել Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմում բան չեք գրի, բայց Հայաստանի զիջումների կեսից թանաքը կվերջանա։ Անունը ուզում եք դրեք պատրաստակամություն, բարի կամք, վախ, թե ինչ, բայց սա միայն հանձնում է ու հանձնում է սաղի կոչով․ որ երկիրը կոչ արեց՝ հանձնեց, լավամարդ եղավ։ Նիկոլը, կրկնում եմ, աշխարհում միակ ղեկավարն է, որ հող է հանձնել հույսի դիմաց՝ հույս ունենալով, որ եթե հանձնի, լավ կլինի։ Լավ լինելն էլ էս ա՝ պահանջում են նոր, համարձակ, ցավոտ, բարդ զիջումներ։

Հայաստանի արտգործնախարարը կանխատեսել է պատերազմ, նոյեմբերին Ադրբեջանում միջազգային միջոցառումից հետո։ Ի միջի այլոց, հենց էդ միջոցառումն էլ Հայաստանի զիջումներից մեկն էր, պետք է Հայաստանում տեղի ուենար, Հայաստանը զիջել էր։ Ու բազմաթիվ երկրների առաջնորդներ, պատվիրակություններ, հազարավոր մարդիկ ոչ թե Հայաստան կգան, այլ կգնան Ադրբեջան՝ Նիկոլի շնորհիվ։ Սրանք էլ կանխատեսում են, որ էդ բարի ժեստի դիմաց Ադրբեջանը միջոցառումից հետո կհարձակվի։ Պատերազմ են կանխատեսել, ու ի՞նչ են անում՝ վարչապետը երկարաժամկետ արձակուրդում է, ԱԺ նախագահն արձակուրդում է, տեղակալն արձակուրդում է, վարչապետի տեղակալն արձակուրդում է, պատերազմ կագուշակած ԱԳ նախարարն անգամ արձակուրդ է գնում։ Անկուշտի պես էնքան էլ երկար արձակուրդ են վերցրել, կարծես վերջին արձակուրդը լինի։ Բարդ զիջումներից կամ պատերազմից առաջ արձակուրդ են գնում, Բեռլինից Լոնդոն, Միկոնոս, եսիմորտեղեր։

Էդ որ նոյեմբերին կանխատեսել եք պատերազմ, ինչ-որ կերպ պատրաստվո՞ւմ եք պատերազմին, թե՞ պատրաստում եք ցավոտ զիջումների։ Ժողովուրդ ջան, գիտե՞ք ինչու են էսքան անտարբեր մեր երկրի ճակատագրի նկատմամբ, ինչու են խոռով մեկնել արձակուրդ․ որովհետև իրե՞նց ինչ, թե պատերազմ կլինի, կզոհեն ու կհանձնեն․ 3 հատ պատերազմ են բերել երեք տարում, 30-ից ավելի բան են զիջել, հայկական Արցախ են հանձնել, տղերքին Եռաբլուր են բերել, ի՞նչ է եղել իրենց, իրենց պաշտոններին կպցրած-մնացած չե՞ն։ ՛Ոչ հանձնումներից են դաս քաղել, ո՛չ պատերազմից, ո՛չ զոհերից ու կորուստներից, ո՛չ տապալված բանակցություններից։ Պատերազմը սկսեց, էլի խայտառակ ենք լինելու։

Կարճ ասած՝ Հայաստանի ՔՊ-ական ղեկավարությունը մեր երկրից արել է թե՛ բարոյական զիջումներ, թե՛ քաղաքական զիջումներ, թե՛ տարածքային զիջումներ, թե՛ շուտով միջազգային դատարանում իրավական զիջումներ կանի, թե՛ պատմական ու այլ կարգի զիջումներ։ Հենց լսեք փոխզիջում բառը, ջաններդ յուղեք, ժողովուրդ, որովհետև դա ձե՛զ է վերաբերում, ձեր տանը, ձեր հողին, ձեր տղերքին։ Իսկ որևէ զիջում խաղաղության երաշխիք չէ, բայց հաստատ երաշխիք է նոր զիջումների։ Ու էսքան զիջումներից հետո սրանք խոսում են ավելի շատ ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ պատերազմի հավանականության մասին։

Արցախից պրծան, հերթը Հայաստանինն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan