Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ
15
«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»

Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն ամենևին գաղտնիք չէ, որ Փաշինյանն իր նախատեսած այս կամ այն քայլաշար անոնսում է որևէ «կարկառուն» քպականի շուրթերով։ Ավելին, նույն «կարկառունները» երբեմն հանդես են գալիս իրական մտադրությունների, նպատակների «բացահայտող»: Կամա թե ակամա, այլ հարց է: Նախօրեին էլ, ահա, քպական մի նման «խոսափող» հնարավորինս պարզունակ տեքստով հրապարակեց Հայաստանի «միջանցքայնացման», իսկ եթե դա տեղի ունենա, նաև պետականության անխուսափելի կորստի «ճանապարհային քարտեզը»։ Ո՞րն է դրա բովանդակությունը, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ մերձավորներին ներկայացրել է Փաշինյանը, իսկ հիմա, նրա հանձնարարությամբ, դա հանրայնացնում է կարկառուններից մեկը։ Լավ, որպեսզի շատ միագիծ չլինի, չբացառենք վարկածը, որ Փաշինյանը ներկայացրել է քպականներին, նրանցից մեկն էլ այդ ամենը «ջրի երես» է հանել, կամ, այլ կերպ ասած բլթացրել է:

Չնայած այստեղ էլ պիտի նշենք, որ քպականները նույնիսկ ջուր չեն խմում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության... Լավ, վերադառնանք «կարկառունին»՝ հավելելով, որ այս անգամ նա աշխարհաքաղաքական «բացահայտումներ» էլ է արել: Հիմնական «գիծն» այն է, որ ԱՄՆ-ն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պետք է սպասարկվեն։ Խոսքը, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա «միջանցքի» մասին է, որը պիտի ստանա Թուրքիան, և որը պիտի դուրս լինի Ռուսաստանի վերահսկողությունից։ Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որում շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և, ըստ քպականի, ԱՄՆ-ն: Իսկ մեծ հաշվով, ԱՄՆ-ի համար առանցքայինն այն է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավկովկասյան տարածաշրջանից, կոնկրետ՝ Հայաստանից։ Սա այն «փառահեղ» ծրագիրն է, որի փուլ առ փուլ իրականացմանը ձգտում են, կրկնենք, Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանի կառավարությունը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որի մասին ահազանգում, զգուշացնում, հայտարարում էին իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծաբանները, իրապես ընդդիմադիր գործիչները։

Ի՞նչ խնդիր(ներ) կա այս «միջանցքի» հետ կապված։ Բնականաբար, այն շատերին է հետաքրքրում (գոնե երեք կողմի նշեցինք, մյուսները՝ ածանցյալ), սակայն չի բխում Հայաստանի շահերից, քանզի նախ՝ հանգեցնելու է երկրի «միջանցքայնացման», այն դնելու է թյուրքական ահռելի ազդեցության տակ (մեղմ ասած)՝ դրանից բխող հետևանքներով։ Ավելին, այն հանգեցնելու է Հայաստանի սուվերեն տարածքի՝ «միջանցքի» տակ դրված մասի օտարման (անեքսիայի) ապա և՝ ինքնիշխանության կորստի։ Եթե հաշվի առնենք, որ «միջանցք» ասելով՝ առաջին հերթին դիտարկվում է Սյունիքը, ապա Հայաստանը զրկվելու է Իրանի հետ ցամաքային կապից ու ճանապարհներից, կորցնելու է երկրի տնտեսության համար առանցքային մոլիբդենային հանքավայրերը (մեր «նավթը») ու, առհասարակ, վերածվելու է թյուրքական աշխարհի բեռնափոխադրումներն ու անցուդարձն սպասարկող, անհեռանկար ու ապագայազուրկ տարածքի։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ փաստացի, ըստ քպականի, ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է այդ միջանցքին առնվազն այն տեսքով, ինչ պատկերացնում են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հիմա հարկավոր է Ռուսաստանին մեկուսացնել տարածաշրջանից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իրանի հետ կապված՝ առանձին քննարկելի թեմա ...

Հատկանշական է, որ Փաշինյանը, իր կարկառունի միջոցով բարձրաձայնելով ուրվագծված հեռանկարով ծրագրի մասին, առաջ է հրում բացարձակապես մանիպուլ յատիվ «թեզեր», թե՝ ռուսական գազից հրաժարվելով՝ Հայաստանը կդառնա ինքնիշխան... Սա, իհարկե, տրամաբանության նկատմամբ դաժան ոտնձգություն է։ Անմիջապես հարց է ծագում, թե ռուսական ամեն ինչից «մոլոքոր» ընկնող Փաշինյանն ու յուր օլիգարխներն այդ ինչո՞ւ միանգամից չեն հրաժարվում բազմամիլիարդանոց ռեէքսպորտից, և մեկեն չեն ինքնիշխանանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ռուսական գազից կհրաժարվենք ու կդառնանք ինքնիշխան։ Գուցե միանգամից ԱԷԿ-ն էլ անջատե՞նք (նման պրոյեկտ էլ է գործարկված կամ ցրցամված) ու ինքնիշխանաբար նստենք վառարանների մոտ՝ հպարտ ու աթարաբույր։ Էհ, Եվրոպայի նման թանկուկրակ գներով գազը գնեք, ու ինքնիշխանվեք, ո՞վ է խանգարում։ Հա, Ռուսաստա՞նը:

Դե, դե... Մանիպուլ յատիվ է նաև քպական այն «կուտը», թե Իրանից գազ կգնենք։ Կգնեք, ինչպես չէ, Վաշինգտոնն էլ սուսուփուս նայելու է, թե իր դրածոներն ինչպես են Իրանից գազ գնում։ Հա, ասում են, թե ադրբեջանական գազ կգնենք։ Հասանք տեղ: Սա ասում են ներկայացուցիչներն այն իշխանության, որն էներգակիրների գնումը փոխպայմանավորում է անկախության հետ։ Այսինքն, ռուսական գազից հրաժարվելով, իբր, անկախանում են, իսկ ադրբեջանական գազով… գազ տված բացարձակ ինքնիշխան ենք դառնալու: Հիշո՞ւմ եք, մի տխրահռչակ նիկոլական «քաղաքագետ» ասում էր՝ «ավելի լավ է՝ թուրքի շուն լինել»։ Դե, կարծես այդ տրամաբանության ուղեծրում է. Ռուսաստանի գազից, 60-70 տոկոսանոց առևտրաշրջանառությունից հրաժարվենք, դառնանք ադրբեջանա-թուրքական «անկախ»:

Ահա, թե ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը: Այո, մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական լուրջ շահերի բախման կետ է դարձել (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Եվ նման պայմաններում, օրինակ՝ թշնամի Ալիևը ձգտում է հնարավորինս առավելագույնը քաղել՝ խաղալով նաև հակասությունների վրա (Չինաստան, ԱՄՆ)։ Իսկ Հայաստանը, Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին։ Նա դրա անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», բայց գործնականում երկիրը մտցնելու է խաչաձև կրակի տակ՝ թողնելով արկածախնդրության փլատակներ»։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan