Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան
15
Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Պատերազմ Արցախում
24 ժամ ջուր չի լինելու Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Բորիս Մուրազի (տեսանյութ) «Մայր Հայաստան» և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան

Իրանում կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարը կընթանա «պահպանողական» Ղալիբաֆի և ադրբեջանցի-լիբերալ Փեզեշկյանի միջև

Այսօր, հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի  անունը՝ Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից հետո:

Իրանի քաղաքական համակարգում նախագահը երկրի երկրորդ պաշտոնական անձն է՝ հոգեւոր առաջնորդից հետո։ Նա ղեկավարում է գործադիր իշխանությունը «բոլոր ոլորտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում են առաջնորդի անմիջական իշխանության ներքո»: Մինչև նոր նախագահի ընտրությունն ընկած ժամանակահատվածում   հոգևոր առաջնորդը նախագահի պարտականությունները վստահել էր  առաջին փոխվարչապետ Մոհամմադ Մոխբերին։

Քվեարկությունից անմիջապես առաջ Խամենեին կոչ է արել բոլոր իրանցիներին գալ քվեատուփերի մոտ։

Ի դեպ, նա նախապատվություն չի հայտնել թեկնածուներից ոչ մեկի նկատմամբ, սակայն հասկացրել է, որ որպես նախագահ չի հանդուրժի նրան, ով ինչ-որ զիջումների կգնա Վաշինգտոնին։ «Ով հավատում է, որ չի կարելի անել առանց Միացյալ Նահանգների բարեհաճության, չի կարողանա լավ կառավարել երկիրը», -հայտարարել է նա՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով  թեկնածուներից մեկին, ով «լիբերալի» համբավ ունի:

                              Ովքե՞ր են Իրանի նախագահի թեկնածուները

Թեև Իրանի սահմանադրական պահապանների խորհուրդը սկզբում հավանություն է տվել վեց թեկնածուի, սակայն նրանցից մեկը՝ փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, ավելի ուշ հանել է իր թեկնածությունը: Այսպիսով, քվեաթերթիկում կլինի 5 անուն.

-Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը;

-Մայրաքաղաքի քաղաքապետ Ալիռեզա Զականին;

-Անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին;

-Ներքին գործերի և արդարադատության նախարարության նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամմադին;

-Առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիան.

Բոլոր թեկնածուները, բացի «լիբերալ» Պեզեշկիանից, պահպանողական են։

Ըստ իրանցի փորձագետների, գլխավոր պայքարն ընթանալու է երեք թեքնածուների միջև. Ղալիբաֆի, Ջալիլիի և Պեզեշկիանի:

Ովքե՞ր են այդ թեկնածուները և ո՞ւմ շահերն են ներկայացնում:

                                       Մոհամմադ   Բաղեր  Ղալիբաֆ

Ղալիբաֆը չափավոր պահպանողական է, նա պրագմատիկ է և երկար ժամանակ եղել է քաղաքականության մեջ։ Նա բավականին մտածված և հետևողական հայտարարություններ է անում արտաքին քաղաքականության վերաբերյալ և առաջարկում իրական տնտեսական ծրագիր, որն արդիական և կարևոր է Իրանի համար։ Նրա օգտին կքվեարկեն այնպիսի խոշոր շրջաններ, ինչպիսիք են Բելուջիստանը, Շիրազը, Համադան և Սպահանը:

Ղալիբաֆին իրականում աջակցում է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբ Խամենեին:

Բանն այն է, որ Ղալիբաֆը հոգևոր դասի ներկայացուցիչ չէ և ուրեմն Ալի Խամենեիի մահից հետո չի կարող հավակնել  Իրանի հոգևոր առաջնորդի դերին: Ինչը կարող է բացել իր՝ Մոջթաբի համար հնարավորություն՝ շարունակելու հոր դերակատարությունը Իրանում, Ալի Խամենեիի մահից հետո: Հիշեցնենք, որ Ալի Խամենեին 85 տարեկան է և վատառողջ է:

Սակայն Մոջթաբի այս ծրագրերը դուր չեն գալիս այդ երկրի հոգևորական դասին, որի  կարծիքով՝ երկրի հոգևոր առաջնորդի դերը չի կարող ժառանգական լինել: Ըստ հոգևոր դասի, դրանից հետո, իրանցի հանրությունը կարող է հիասթափվել այս ամբողջ համակարգից: Մանավանդ, որ 1979-ին Իրանի Շահի դեմ պայքարի գաղափարախոսության սյուներից էր նաև հենց իշխանության ժառանգականությունը՝ հորից որդի,  մերժելու թեզը:

Ահա թե ինչու Ղալիբաֆի  հնարավոր  հաջողությունն ընտրություններում չի ողջունվում այդ երկրի հոգևոր դասի կողմից:

Մյուս կողմից, այդ դասը կտրականապես դեմ է նաև «լիբերալի»  համբավ ունեցող Մասուդ Պեզեշկիանին: 

                                                             Սաիդ Ջալիլի

Ի տարբերություն Ղալիբաֆի, Ջալիլին համարվում է բավականին   խիստ պահպանողական ուղու կողմնակից  քաղաքական գործիչ։ Նա հիշվում է որպես նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական և նրան մեղադրում էին այն ժամանակ Արևմուտքի հետ բանակցություններում առկա խնդիրներն ստեղծելու համար: Նա բավականին շատ համախոհներ ունի բնակչության ուլտրապահպանողական հատվածում, հիմնականում՝ Մաշհադում ու Կոմում, որոնք Ջալիլիին համարում են իսլամական շիական արժեքների պաշտպան։

Հենց այս գործչին է պաշտպանում նաև այդ երկրի հոգևոր դասը:  Ավելին, նրան են նաև համարում  Ալի Խամենեի ժառանգորդը: Սակայն նրա ծայրահեղ հակաարևմտյան հռետորաբանությունը պոպուլյար չէ երիտասարդ իրանցիների շրջանում: Նրանից զգուշանում են նաև այդ երկրի գործարար շրջանակները, ովքեր հույս ունեն, որ այս ընտրություններով կփոխվի նաև տնտեսական քաղաքականությունը՝ ի օգուտ ազատականացման: 

                                                        Մասուդ Պեզեշկիան

Նրա օգտին կքվեարկեն ազգային փոքրամասնությունները՝ ադրբեջանցիները, քրդերը, լուրերը, բելուջիները և Իրանի խոշորագույն քաղաքները՝ Թեհրանն ու Թավրիզը։ Բացի այն, որ նա կիսով չափ ադրբեջանցի, կիսով չափ քուրդ է, նա նաև Իրանի այսօրվա քաղաքականության արմատական վերափոխման կողմնակից է:

Պեզեշկիանը կարծում է, որ պետք է արմատապես լավացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, որի արդյունքում երկրի տնտեսությունը կարող է զարգացման նոր լիցք ստանալ:

Եթե մեկ ամիս առաջ  իրանցի «լիբերալ» շրջանակները հայտարարում էին, որ պետք է բոյկոտել այս ընտրությունները, ապա վերջին փուլում նրանք կոչ են անում մասնակցել այդ ընտրություններին և ձայնը տալ Պեզեշկիանին:

Պեզեշկիանի օգտին քվեարկելու հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի նախկին նախագահ Ռոուխանին, ով այդ երկիրը կառավարում էր մինչև 2021 թվականը:

Եթե ընտրարշավի սկզբում փորձագետները կանխատեսում էին, որ հիմնական պայքարը կընթանա երկու պահպանողական գործիչների միչև՝ Ղալիբաֆի և Ջալիլիի, ապա այսօր գրեթե ոչ ոք չի կասկածում, որ անպայման երկրորդ փուլ կանցնի «լիբերալ»   Պեզեշկիանը: Իսկ թե պահպանողականներից  ով կանցնի,  հայտնի կդառնա այսօրվա քվեարկության արդյունքում:

Փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ,  դա կլինի ավելի չափավոր պահպանողական Ղալիբաֆը:

Պարզ է, որ առաջին փուլում ոչ ոք չի կարող ստանալ 50+ ձայներ, ինչը նշանակում է, որ Իրանի նախագահի անունը հայտնի կդառնա ընտրության երկրորդ փուլից հետո:

Եթե երկրորդ փուլ անցնեն Ղալիբաֆը և Պեզեշկիանը, ինչը ամենից հավանականն է, ապա դա կնշանակի, որ առաջին անգամ այդ երկրի հոգևոր դասը  սեփական թեկնածու  չի ունենա նախագահի պաշտոնում և ստիպված , որպես չարյաց փոքրագույն, կպաշտպանի Ղալիբաֆի թեկնածությանը:

Եվ ամենահավանականն է, որ այդ երկրի հաջորդ նախագահ կդառնա հենց Ղալիբաֆը: Եթե գրանցվի սենսացիա, և նախագահ ընտրվի Պեզեշկիանը, ապա չի բացառվում, որ այդ երկրում սկսվեն հուզումներ, և նույնիսկ չի բացառվում, որ Պեզեշկիանի հաղթանակը կարող է վիճարկվել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հ.Գ.

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ թեկնածուն է ավելի շահավետ Հայաստանի համար, ապա ակնհայտ է, որ այս շարքից մեզ համար նախնտրելին Ղալիբաֆն է, քանի որ նրա թեկնածության պարագայում, հաստատ մենք վատ սյուրպրիզների ականատեսը չենք դառնա:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan