Գրոհայիններն Իրանի հարավ-արեւելքում զինված հարձակում են գործել ոստիկանական տեղամասի դեմ
Դիտել նաև
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ակնհայտ է հակաթուրքական ուղղվածություն ունեցող քուրդ-իրանական փոխգործակցությունը Սիրիայում. Վարդան Ոսկանյան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. ԻՌՆԱ
Ուժգին երկրաշարժ` Իրանում
Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները
Մի քանի գրոհայիններ շաբաթ օրը զինված հարձակում են գործել Զահեդանի ՝ Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաքի ոստիկանական տեղամասի դեմ, տեղեկացրել է Tasnim-ը։
Նշվել է, որ հարձակվողները մահապարտների դեղին հագուստով էին, եւ նրանցից երկուսը պայթեցրել են իրենց։
Շրջանում կրակոցներ են լսվել, քանի որ, ըստ որոշ տվյալների, հարձակվողները փորձել են ներխուժել ոստիկանական տեղամաս։ Վկաները պատմել են, որ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական տեղամասի հսկիչ աշտարակ եւ վերեւից կրակել ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկանական եւ անվտանգության ուժերը շրջապատել են հարձակվողներին ինտենսիվ փոխհրաձգության պայմաններում։
Սիստան եւ Բելուջիստանը սահմանակից է Պակիստանին եւ Աֆղանստանին եւ երկար ափային սահման ունի Օմանի ծովում։
Աղբյուր՝ NEWS.am