Քիմ Քարդաշյանը՝ TIME ամսագրի շապիկին, որը նվիրված է «Ամենաազդեցիկ ընկերություններին»
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է TIME ամսագրի շապիկի համար, որը նվիրված է «Ամենաազդեցիկ ընկերություններին», իսկ շապիկին հայտնվելու դրդապատճառը նրա «Skims» ներքնաշորերի բրենդն է։
Քարդաշյանը հիմնել է բրենդը 2019 թվականին, իսկ դրանից հետո նա նաև սկսել է արտադրել լողազգեստներ, տնային հագուստ, զգեստներ և շապիկներ։ Տարեկան եկամուտը կազմում էր 500 մլն դոլար։
Քիմը պատմել է, որ ամեն բան սկսվել է, երբ հենց նա է ցանկացել գտնել մարմնագույն ներքնազգեստ։
«Ես ինքս փորձում էի գտնել ներքնազգեստ, որը կհավաքի մարմինս և կլինի համապատասխան երանգի։ Ես վերցրեցի ներքնազգեստն ու ներկեցի թեյով կամ սուրճով, բայց մեթոդն անկատար է և մեկ անգամ ստիպված եմ եղել Կաննի փառատոնին թաց ներքնազգեստով ներկայանալ»,– պատմել է Քիմը։
Աղբյուր՝ Tert.am