Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ
15
«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»

Թուրքիան գազային հաբ, իսկ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայի հաբ. Ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում  Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Կոնգրեսի հարգելի մասնակիցներ.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և Եվրասիական զարգացման բանկին այս մեծածավալ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։

Արդի հարցերի շուրջ բարձր մակարդակով մտքերի փոխանակումը հնարավորություն է տալիս ոչ միայն «ձեռքը զարկերակին պահել» և բացահայտել մեր տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, այլև համատեղ ջանքերով գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ մեր երկրների կայուն զարգացման։

Վերադառնալով քննարկման անմիջական թեմային՝ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն նշեմ, որ մեզ համար սա հնարավոր առավելագույնը չէ։

Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն:

Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Մեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց։

Նաև սկզբունքորեն կարևոր է շարունակել աշխատանքը ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունն այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Պատահական չէ, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։

Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը։

Այս համատեքստում քննարկման հետաքրքիր թեմա եմ համարում նաև վերականգնվող էներգիայի ներուժի զարգացումն ու առավելագույն օգտագործումը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են` արևային, քամու և հիդրոէներգիան հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:

Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև Միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։



Գործընկերներ,

Նշեմ, որ համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչն առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։

Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ: Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:

Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը ։

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ,

Մենք կարող ենք անվերջ բանավիճել «Ապագայի Եվրասիան» թեմայով, որը շատ հետաքրքիր և բազմակողմանի է, բայց ընդհանուր առմամբ, Եվրասիայի ապագան, ամենայն հավանականությամբ, որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ, և մեր հաջողությունը կախված կլինի այս մարտահրավերներում ու հնարավորություններում կողմնորոշվելու մեր կարողությունից:

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, համագործակցության և երկխոսության նպատակաուղղվածությունը եվրասիական տարածաշրջանի բնորոշ հատկանիշներն են և ապագայում կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Հիշեցնեք, որ 2022 թվականին հայտարարվեց, որ Թուրքիայում կարող է ստեղծվել «գազային հաբ»։ Միևնույն ժամանակ, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Թուրքիայի գազային հաբը կապահովի արդար գնագոյացում վառելիքի շուկայում։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ (Ռուսաստանը և Թուրքիան - խմբ.) սկսել են աշխատել այս նախագծի իրականացման վրա 2022 թվականի դեկտեմբերի վերջին։

Մանրամասները՝ տեսանյուում:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan