Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել
15
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը

«Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում». Հայկ Դեմոյան

«Երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը։ Այժմ կարող եմ հնարավորինս անաչառ բացատրել տեղի ունեցածի մանրամասնությունները։

Ի՞նչ էր տեղի ունեցել։ Նախ որևէ փաստ չկա, որ այրվել են թանգարանի ֆոնդային միավոր հանդիսացող կարևոր փաստաթղթեր և առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ անթույլատրելի եղանակով ոչնչացվել է գրասենյակային սևագիր կամ կրկնակի օգտագործման թղթային թափոնը, ինչպես նաև շատ հին շարժական ցուցադրության մաս կազմող և ցեղասպանության տեսարաններով լուսանկարների ստվարաթղթե կրիչներ։

Կապույտ կնիքի առկայություննն ընդամենը Հայփոստի կնիքի հետքեր են։ Անկախ վերոշարադրյալից, պետք է արձանագրենք, որ թանգարանի տնօրինությունը և առաջին հերթին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ Նախ, թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր տնօրենի կողմից կազմված համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում։ Երկրորդ, հենց ՀՑԹԻ տնօրենն է փնթի ու ծանր հետևանքներ առաջացրած այս միջադեպի առաջին պատասխանատուն։ Չգրված կարգ կար տարիներ առաջ, որևէ թղթային նյութ, որը օգտագործելի էր ոչնչացվում էր իմ վերահսկողության ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ զբոսայգու տարածքում զետեղված աղբարկղները կարող էին անցանկալի արտահոսքի պատճառ հանդիսանալ։

Ամփոփեմ․ ես չտեսա այրվող նյութերի մեջ կարևոր փաստաթղթեր, սակայն ՀՑԹԻ տնօրենի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց կրում է քրոնիկ շարունակական բնույթ։ Թանգարանին հասցվեց հերթական հարվածը, որը հետևանք է իր բնույթով բացառիկ կոռուպցիոն եղանակով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների, որի կազմակերպիչն ու հովանավորները «նախկին» ու «ներկա» իշխանությունների ներկայացուցիչներն են։ Իսկ ի՞նչ փաստաթղթեր են կորել ու ոչնչացվել այս ընթացքում։ Պատասխանում եմ՝ ստույգ փաստերի վրա հղում տալով։

Երեք շաբաթ առաջ տեղեկացա, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021թ․ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում իմ կողմից ներկայացված գրավոր ցուցմունքներն անհայտացել են ավագ քննիչի առանձնասենյակից։ Այո, այո, Մարությանը հարուցում է քրեական գործ, ստանում ես ծանուցագիր հարցաքննության ներկայանալու համար, մանրամասն տվյալներ ու փաստեր եմ ներկայացնում նախաքննությանն աջակցելու համար և հանկարծ քո ցուցմունքների մի մասը հայտարարվում են անհայտացած։ Խոսքը գնում է քրեորեն հետապնդելի այն հանցագործությունների մասին, որոնցում մեղադրել էի Հարություն Մարությանին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավագ քննիչը ծիծաղեց ու ասեց որ իմ ստորագրությամբ 2022թ․ մայիսի 18-ին տրված ցուցմունքը չի գտնում․․․

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ, որի կորուստը խնամքով թաքցնում է Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Հոգբարձուների խորհրդի անդամները։ Այսպես փորձ է արվում կոծկել Հայոց ցեղասպանության անվան տակ իրականացված փողերի լվացման գործողությունը, որի վերաբերյալ դարձյալ տվել եմ համապատասխան ցուցմունքներ ու փաստաթղթեր, մի քանի անգամ արել եմ հանրային հայտարարություններ։ Իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս պատմությունների հետ։ Բացի այն փաստից, որ Աշոտ Մելքոնյանը 2018թ․ սեպտեմբերի Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրեն ընտրողներից մեկն է, պետք ասեմ, որ վաստակավոր այս կաշառակերն ու հայագիտության գերեզմանափորը, պարզվում է զբաղված է նաև կարևոր պատմական արժեք ներկայացնող ԲՆՕՐԻՆԱԿ փաստաթղթերի ու լուսանկարների ոչնչացմամբ։ Բոլորովին վերջերս սահմռկեցուցիչ մի իրողության ականատես դարձա․ շուրջ 200 լուսանկարներ Հայրենական պատերազմի հայ զինվորների, սպաների ու պատերազմական տեսարանների դրվագմամբ որպես մակուլատուրա հայտնվել էին զուգարանի թղթի արտադրամասում և միայն պատահական դիպվածով հաջողվեց դրանք փրկագնել ստույգ կորստից։ Այս լուսանկարներն ու ծրարները կրում են Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Սա բառիս բուն իմաստով ստորագույն հանցագործություն է այն սերնդի հիշատակի հանդեպ, որը բազում տառապանքներ ու զրկանքներ է կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Սա ուղղակի մեր պատմության ու հիշողության ոչնչացումն է Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի հանցավոր թույլտվությամբ։ Անմիջապես պաշտոնական նամակով այս մասին տեղեկացրել եմ Ակադեմիայի նախագահին ու փոխնախագահին։ Անցել է երեք շաբաթ․ ոչ մի արձագանք։ Առայժմ, ոչ մի արձագանք։ Հ․Գ․ Համակարգային կոռուպցիան, հենց նրա համար է կոչվում համակարգային, քանզի դրանում ընդգրկված հանցագործ տարրերն ապահովագրված են ցանկացած զանցանք կամ հանցանք գործելու դիմաց պատժվելուց։ Ավելին համակարգային կոռուպցիան, որպես կանոն, նաև խրախուսում է այդպիսի տարրերին՝ պետական պարգևներով ու պաշտոնավարման ժամկետների երկարաձգումով․․․

Շարունակելի․․․»:

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan