Հայտնաբերվել են գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդն ու նրա մեքենան
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Ոստիկանության ծառայողները բացահայտել են մարտի 25-ին Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանների հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը: Իսկ Opel մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է թաքցված` Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:
Փաստերի ճնշման տակ Մ. Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև մատնացույց է արել թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: