«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ)

«Վարակի խոշոր բռնկում չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո». համաճարկաբան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը նախօրեին կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրական որոշակի տվյալներ հրապարակեց՝ քաղաքացիներին ու տնտեսվարողներին զգուշացնելով պահպանել անվտանգության կանոնները: Ըստ նախարարության, հակառակ պարագայում մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք: Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համավարակի մի փուլում ենք, երբ սեզոնային փոփոխությունների հետ կապված որոշակի սրացումը սպասելի է:

«Իմ պատկերացմամբ՝ կարող ենք դեռ 30-40 տոկոս խոցելի բնակչություն ունենալ: Խոսքը բնակչության այն շերտի մասին է, որը դեռ չի առնչվել կորոնավիրուսի հետ և իմունիզացված չէ: Հիմա այդ 30-40 տոկոս շերտի շրջանում վարակի հերթական ենթաալիքն է գնում: Բայց, ըստ իս, մոտակա 7 օրերի ընթացքում այդ չակերտավոր կանխարգելիչ միջոցներն օգտագործել-չօգտագործելը չի կարող էական դեր խաղալ, որովհետև մենք արդեն գիտենք, որ վարակի հիմնական փոխանցումը լինում է տանը և աշխատավայրում, որտեղ մարդիկ, այսպես թե այնպես, չեն կարող դիմակներով նստել: Այնպես որ, դժվար թե այդ չակերտավոր միջոցներն էական դեր խաղան: Բայց եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում եղանակի տաքացում լինի, մարդիկ սկսեն ավելի շատ դրսում գտնվել և իրենց բնակարաններն օդափոխել, վարակի այդ ալիքն ինքնըստինքյան նստելու է: Նաև կարծում եմ, որ վարակի վերջնական մարում է գնալու. խոշոր բռնկում ես չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատասխանատու մարմինների դերին՝ նա ընդգծեց. «Եթե ամենասկզբում չես կանխարգելում համաճարակն, ու այն արդեն ընդգրկում է բնակչության լայն շերտերին, բնականաբար, վերահսկողությունն ամբողջովին կորցնում ես: Համապատասխան մարմինները պետք է հնարավորինս մեղմացնեին համաճարակի բացասական հետևանքները, պատասխանատվությունը հենց այդ ուղղությամբ պետք է լիներ: Խոսքը հատկապես ժամանակին բուժսպասարկում ստանալու հարցերը լուծելու մասին է: Այսինքն, մաքսիմալ շատ բուժաշխատողներ պետք է վերապատրաստվեին, ունենային բուժզննման ուղեցույցներ, և բնակչությանն առանց ուշացումների համապատասխան բուժսպասարկում տրամադրվեր:

Ոչ թե պետք է նույն ծեծված արտահայտություններն անեին, ինչը հիմա էլ են շարունակում, այլ պատասխանտվությունը պետք է բաշխված լիներ հենց նշված կետերի վրա: Իսկ դիմակ կրելն ու ալկոգել օգտագործելն արդեն այս փուլում որևիցե ազդեցություն չեն թողնում: Մեծ հաշվով, համաճարակաբանական միջոցառումները նախատեսելիս շատ մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, թե այդ միջոցառումները որքանով են իրատեսական և որքանով է հնարավոր պահպանել դրանք: Եթե այդ հարցերը հաշվի չեն առնվում, ու օդի մեջ ուղղակի անընդհատ նույն բաներն են կրկնում, նշանակում է՝ բացարձակապես հեռու են համաճարակի կառավարման պատկերացումներից»:

Ռ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, անցած ամբողջ ընթացքը հենց նշվածի մասին է վկայում: «Այն փուլում, երբ խիստ սահմանափակումներն անհրաժեշտ էին, այդ ժամանակ միջոցառումները շատ թերի իրականացվեցին, իսկ հետո սկսեցին մարդկանց պարզապես տուգանել ու պարտադրել ամեն օր դիմակ կրել: Այս ամենը մարդկանց մոտ նախ՝ վերաբերմունքի փոփոխության, շատերի մոտ էլ արդեն զգոնության կորստի հանգեցրեց: Մարդիկ տեսան, որ այդ ամենն իրական դեր չի խաղում»,-ասաց համաճարակաբանը:

Նա շեշտեց, որ բացօթյա տարածքներում պրակտիկորեն վարակի տարածման հավանականություն չկա: «Փակ տարածքի ու շփման տևողության գործոններն են, որ դեր են խաղում: Բաց տարածքում անգամ մեկ մետր հեռավորություն չպահպանելու պարագայում վարակվելու հավանականությունը շատ չնչին է, եթե չասենք, որ մոտ է զրոյի»,հավելեց նա:

Խոսելով հաճախ ներկայացվող միջազգային վիճակագրական ցուցանիշներում մեր երկրի զբաղեցրած դիրքի մասին՝ համաճարակաբանը նշեց, որ չի կարելի համեմատել երկրները, քանի որ համեմատության բոլոր չափանիշները նույնը չեն. «Միայն արձանագրված դեպքերի թվով չենք կարող ասել՝ առաջին, երկրորդ, թե տասներորդ տեղում ենք, քանի որ դա կախված է նրանից, թե երկրում որքան մարդու և ինչպիսի կոնտինգենտ են հետազոտել: Բոլոր երկրներն այդ չափանիշներով տարբերվում են: Կարևոր է նաև, թե տվյալ երկրներում բնակչության շրջանում որքան են արտաքին ու ներքին շարժերը, որքան է այդ պահին առկա վարակվածությունը, վարակված մարդկանց տեսակարար կշիռը մեկ տարվա կտրվածքով: Կարևոր է նաև, թե որքան է կազմում իմունիզացված շերտը: Միայն նշված բոլոր գործոններն ունենալով՝ կարող ես գնահատել, թե այս կամ այն երկրում ինչքան և ինչ ուժգնությամբ կարող է ալիքը շարունակվել, կամ նոր բռնկումներ սպասելի են, թե ոչ: Մեր երկրի պարագայում ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերոնշյալ շուրջ 30-40 տոկոս խոցելի բնակչության վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan