Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին. Տեսանյութ
NEWS.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին: Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյնը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը։ Նշենք, որ միաժամանակ նախագահը չի էլ դիմել ՍԴ այդ առաջարկության սահմանադրականության հարցով:
***
Վարչապետի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի` ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Չկա նման հանդիպում»,- ասացին վարչությունից: