Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը
Դիտել նաև
«Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել». Գարեգին Բ
Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ և ինքնիշխան ապագան․ Արցախի թեմի առաջնորդ
Արամ Ա-ի նախաձեռությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում Արցախի հարցով հատուկ նիստ կգումարվի
Մյուռոնօրհնեք. հոկտեմբերի 1-ին. Տեսանյութ
Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում. Գերագույն Հոգևոր Խորհուրդ
Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը ծածկոցով ժամանակավոր փակվել է ավարտուն տեսքի բերելու նպատակով: Այս մասին Մարտունու շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթի հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը՝ հերքելով Նժդեհի արձանը քողարկելու վերաբերյալ տեղեկությունը:
«Նժդեհի արձանի առանձին հատվածներ դեռևս ծածկվել է քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից՝ վերջնական տեսքի բերելու նպատակով: Քողարկելու կամ ապամոնտաժման մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Նման որոշում կամ կարգադրություն որևէ ատյանի ու ոչ ոքի կողմից չկա»,-նշել է Սաղյանը: