Ցուցարարի ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց․ Ոստիկանության պարզաբանումը
Դիտել նաև
Գիտեմ՝ ինչ եմ ասել և երբեք չեմ կեղծել ինչ-որ բան. Արծվիկ Մինասյանն արձագանքել է հայտարարություններին
Ռուսաստանը հույս ունի, որ Փաշինյանի խոսքերը՝ դիվերսիֆիկացման մասին, կպարզաբանվեն
Քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանի փաստաբանը պարզաբանում է պահանջել գլխավոր դատախազուհուց
Ինչո՞ւ են տարածքային անձնագրային ծառայություններում մեծ հերթեր գոյացել․ պարզաբանում
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի, ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։
Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.
«Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»: