Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ ՀՀ վարչապետի այսօրվա աթոռը էլեկտրական աթոռ է. «Ստարշե Էդդի»

Ռոբերտ Քոչարյանը հիանալի հասկանում է, որ ՀՀ վարչապետի այսօրվա աթոռը էլեկտրական աթոռ է: Այս մասին գրում է «Ստարշե Էդդի» Թելեգրամ ալիքը:

«Չէի ցանկանա անդրադառնալ հայաստանյան այսօրվա թեմաներին, սակայն ինձ համառորեն գրում են քաղաքացիները՝ պահանջելով խոստովանել, որ Քոչարյանին եւ «նախկիններին» չի աջակցում ՀՀ բնակչության 93 տոկոսը: Այդ կապակցությամբ ես որոշեցի վերլուծել, թե ովքեր են նախկինները, ովքեր են ձգտում իշխանության եւ որ միայն արտահերթ ընտրություններից Փաշինյանի հրաժարումը նրանց հնարավորություն չի տալիս խորհրդարան մտնել (չնայած ինչո՞ւ նրանցից վախենալ, եթե բնակչության 93 տոկոսը դեմ է):

Հայաստանի ներկայիս վիճակն այնպիսին է, որ անդունդը վերջնական ընկնելուց բաժանում է միայն մեկ բարակ կարմիր գիծ՝ կազմված ռուս զինվորներից եւ Փաշինյանի անորոշ դիրքից: Ընդ որում, հենց Նիկոլ Փաշինյանի անորոշ դիրքն է տվյալ հարցում գլխավորը: Ինչ էլ ասեն հայերը, Ռուսաստանը չի լուծի բոլոր հարցերը: Եթե ի վերջո ներկայիս իշխանությունը պնդի հանձնել երկրի ներկայիս տարածքները, ապա Ռուսաստանը պարզապես կլվանա ձեռքերը՝ Արցախի ազգային հանրապետությունը թողնելով իր հովանու ներքո եւ նրանց անձնագրեր բաժանելով: Դա հասկանում են բոլոր ադեկվատ մարդիկ՝ թե՛ նախկին, թե՛ ներկա:

Հենց այդ պատճառով այսօր Հայաստանում ցույցեր են ընթանում, եւ հենց այդ պատճառով ընտրություններ են պահանջում:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «նախկիններին», որոնք ամբողջ ուժով ձգտում են իշխանության հասնել, որպեսզի գրպանները լցնեն աշխատավորների եւ գյուղացիների փողերով: Իմ կարծիքով՝ Քոչարյանը երբեք իշխանության չէր ձգտի: Միակ բանը, որի համար նա որոշել է այդ քայլին գնալ, այն հասկացությունն է, որ Հայաստանը գրեթե ոչնչացել է: Հաշվի առնելով իր բեքգրաունդը, ինչպես նաեւ այն, որ իշխանությունն իրեն ֆինանսական բարեկեցություն չի բերի, նա կարող էր հանգիստ ապրել: Իսկ եթե ցանկանար քաղաքականության մեջ ներգրավվել, ապա կուղարկեր իր կրտսեր որդուն՝ Լեւոնին, ով իսկապես շատ խելացի է, դաստիարակված եւ հարգված նույնիսկ նրանց կողմից, ովքեր չեն հանդուրժում հենց Ռոբերտին:

Սակայն Քոչարյանը հիանալի հասկանում է, որ ՀՀ վարչապետի այսօրվա աթոռը էլեկտրական աթոռ է: Եվ ես խոսում եմ առանց չափազանցնելու: Նա, ով կզբաղեցնի ՀՀ վարչապետի աթոռը երկիրը ճգնաժամից հանելու եւ կորցրածը վերադարձնելու համար, իրեն մահացու վտանգի կենթարկի: Հասարակությանը համախմբելու եւ բանակը բարեփոխելու քաղաքականությունը պահանջում է ունենալ կոշտ, փորձառու եւ կամային անհատ, ով պատրաստ է այդ ամենին: Հենց այդ պատճառով այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը նման է միջնադարյան Նովգորոդում իշխանի պաշտոնին: Նրանից կպահանջվի սահմանների պաշտպանություն եւ թշնամուն պատժում:

Պետք է նոր արյուն, երիտասարդ, հաջողության հասած մարդ, գործողություններում լիովին ազատ, սակայն՝ կոշտ հաշվետվությամբ:  

Արդյո՞ք Քոչարյանն ունակ է աշխատանքի նման համակարգ ներդնել եւ կարեւորը՝ արդյո՞ք կցանկանա դա անել: Կարծում եմ, եթե նա որոշի վերադառնալ իշխանության, ապա այլընտրանք չի ունենա: Հայերը նրան կընտրեն մի նպատակով, որն է՝ վերականգնել երկիրն ու վերադարձնել կորցրածը, սակայն առանց այն սխալների, որոնք թույլ են տրվել նրա առաջին նախագահության ժամանակ: Վերոնշյալը միայն իմ ենթադրություններն են: Պետք է ընտրվի մեկը, ով հիմք կստեղծի ոչ միայն իր, այլ Հայաստանի հետագա սերունդների համար»:    

Աքսիոմաներ ու դոգմաներ, որոնց վրա հիմնվելով, պետությունը զարգանալու է նրա հեռանալուց հետո: Սա ամենակարեւոր եւ ամենահիմնական խնդիրն է: Հակառակ դեպքում մի քանի տարուց ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Եթե ամփոփենք վերոնշյալը, ապա հետփաշինյանական վարչապետը մարտիկ է եւ նոր Հայաստանի նախակարապետ։ Նրա խնդիրը երկրի եւ հասարակության ամբողջովին վերաձեւավորումն է, ինչպես նաեւ առաջին իսկ հնարավորության դեպքում կորցրածը վերադարձնելը: Ծանր աշխատանք՝ կյանքի մեծագույն ռիսկով:

Եւ ամենակարեւորը՝ հարթակի նախապատրաստումն է ապագայի համար, որին նա այլեւս չի կարողանա մասնակցել: Այս սխեմայի համաձայն ոչ մի գումար վաստակել հնարավոր չի լինի: Միայն քրտինք, արյուն եւ ծանր աշխատանք, ինչպես ասել է Չերչիլը: Ուստի հայերին խորհուրդ եմ տալիս հանգիստ խորհել, թե ով է գնդակահարման այս աթոռի լավագույն թեկնածուն: Խորհել եւ մտածել, ոչ թե կարգախոսներ գոռալ եւ տարածել սեփական վախերը»:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan