Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշնամու ԱԹՍ-ի հարվածը. ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ

«Մերօրյա հերոսները». Արզուման Թորոսյան

Վերջին անգամ Արզումանը մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։
«Երբ վերջին անգամ թեժ մարտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ, տղաս խնդրեց անդադար աղոթել, որովհետև միայն Աստված կարող էր օգնել նրանց՝ ողջ դուրս գալու այդ մարտից», - ցավով վերհիշում է տիկին Լիանան...
Արզուման Թորոսյան… Նպատակասլաց, ծնողասեր ու ընկերասեր ապագա ստոմատոլոգը…
Արզումանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով: Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում կայացած առաջնություններում ի պատիվ նրա հաղթանակների բազմիցս բարձրացվել է հայոց եռագույնը: Արժանացել է «Սև գոտի» անվանակարգի:

2018-2019 ուսումնական տարում Արզումանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ և զորակոչվել բանակ։ 2019 թվականի հուլիսի 28-ին զինվորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ):

Մայրը՝ Լիանա Ռոստոմյանը, պատմում է, որ 19-ամյա ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում սպորտը: «Շատ գեղեցիկ կեցվածք ուներ: Երբ 12 տարեկանում կարատեի՝ Ստամբուլում անցկացված աշխարհի և Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնություններում բարձրացրեց մեր եռագույնը, այնքա ն հպարտ էր: Միշտ առաջինը պիտի լիներ, թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ: Չէր սիրում նաև կրկնվել», - պատմում է տիկին Լիանան: «Վերջին զանգին», երբ ուսուցիչը ելույթի՝ նախօրոք գրված տեքստ էր տվել Արզումանին, նա հրաժարվել էր՝ ասելով, որ կրկնվող խոսքեր են: «Տատիկին խնդրել էր իր համար ելույթի նոր տեքստ գրել: Եվ հենց Արզումանն էլ իր հայրենասիրական ելույթով եզրափակեց «Վերջին զանգի» միջոցառումը», - հիշում է տիկին Լիանան:

Հերոսը սիրում էր բժշկությունը: Բժշկի մասնագիտությամբ ոգեշնչվել էր, քանի որ հարազատները մեծամասամբ բժիշկներ էին: «Ամեն անգամ, երբ խոսում էինք հեռախոսով, պատմում էր իր երազանքների մասին: Հուլիսին պետք է զորացրվեր. հաշվում էր օրերը, որպեսզի վերադառնար ու դասի գնար սեպտեմբերին», - հիշում է տիկին Լիանան ՝ շեշտելով, որ Արզումանը շատ ընկերասեր ու ծնողասեր էր:

Արցախում պատերազմի օրերին մերօրյա հերոսը շատ թեժ մարտերի էր մասնակցել: «Իրենց վրա դրված բոլոր պարտականնությունները լիարժեք կատարելուց հետո արդեն պետք է վերադառնային Մեղրի՝ իրենց զորամաս, սակայն ծառայակիցները շրջափակման մեջ էին հայտնվել: Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության», - ասում է տիկին Լիանան: Բայց, ցավոք, խրամատում նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածը: Ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ:

Անմահ հերոս Արզուման Թորոսյան… Խոնարհվում ենք…

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan