Առինջի «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում խնջույքը ծեծկռտուքի է վերածվել, կա 1 զոհ և վիրավոր
Դիտել նաև
Ավինյանի «նվերը» երևանցիներին. այգի՞, թե՞ փող լվանալու մեքենա
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքում նոր անդամ է ծնվել. Տեսանյութ
Երևանի կենդանաբանական այգին կտեղափոխվի նոր տարածք՝ «Երևան պարկի» մոտ
ՀՀ-ում գործող վարչախումբը զրկում Է մարդկանց արտահայտելու իրենց մտքերը. «Երկիր Ծիրանի»
«Երկիր Ծիրանի»-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ հայտարարություն
Փետրվարի 6-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:
Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: