Կիևյան կամրջից բետոնե կտորներ են պոկվել
Ապրիլի 22-ին, ժամը 10:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Շախմատի տան մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են «Opel Astra» մակնիշի 99 QO 994 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը:
***
Ապրիլի 22-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից բետոնե կտորներ են պոկվել (մոտ 0.4 քմ) և ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ (դեպի Դավթաշենի կամուրջ տանող ավտոճանապարհին), հայտնաբերվել են թափված բետոնե կտորներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին: