Սա պատերազմն է` Հայաստանի վրա

Դիտել նաև
Ոչ՛ Հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը չունեն գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն
Տղաս ասում է` մամ, ուզում եմ նիկոլը գնա, որ դու տուն գաս
Սա հերթական փաստարկն է, որ «Գագիկ Սողոմոնյանի» գործով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն
Մեր գործն արդար է, կամքն էլ՝ կուռ
Երևանում հենց այս պահին քաղաքական խայտառակ բռնաճնշումներ են իրականացվում
Կարսում սկսվում են թուրք ադրբեջանա-պակիստանյան ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ զորավարժությունները: Կարսը հեռու է Գյումրիից 70 կմ-ով ընդամենը: Նախիջևանում էլ 44-օրյա պատերազմից առաջ էին զորավարժություններ, կրկին` հարձակողական: Այս արժեքի զորավարժություններ Թուրքիան հենց այնպես` միայն ցուցադրելու համար, չի արել երբեք ու չի անում: Սա պատերազմն է` Հայաստանի վրա:
Ու այս իրավիճակում ընդունելի չեն ոչ ընդդիմության, ոչ էլ Հայաստանի ՄԻՊ-ի «պոլիտկոռեկտություն»-ը:
Այլևս անիմաստ է սահմանադրական ճանապարհով կամ քաղաքակիրթ մեթոդներով փորձել տեղահան անել ամբողջ Հայաստանը գերի պահող իշխանությանը: Երբ իրավիճակն արտակարգ է, միջոցներն էլ պետք է արտակարգ լինեն:
Եթե Հայաստան-ԹՈՒՐՔԻԱ պատերզմը սկսվի, այս իշխանության օրոք, ապա Հակաստանին բաժին է հասնելու Արցախի ճակատագիրը: Հայաստանը հանձնվելու է թուքիային` «2 մլն հայ փրկելու համար», ճիշտ այնպես, ինչպես Արցախը ծախվեց թուրքերին` «30 հազար տղայի փրկելու համար». ա‘յն 30.000-ի, որոնք հիմա հերթով սպանվում կամ գերի են վերցվում:
Հայաստանից մաքսիմում մնալու են Երևանն ու Գյումրին (սա ամենալավատեսական կանխատեսումներով), եթե հայ-թուրքական մոտեցող պատերազմի ժամանակ դեռ իշխանության լինի #չստիկը:
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից