Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Թշնամին տիրապետել է Հայաստանի Հանրապետության ամենագաղտնի տեղեկատվությանը. Միհրան Պողոսյան

Հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստում, որը շուտով կներկայացվի Ազգային Անվտանգության Ծառայություն ու եթե Հայրենիքին նվիրված սպաներ դեռ առկա են, ապա վերջիններս հենց այս պահից պետք է միջոցներ ձեռնարկեն հույժ գաղտնի տեղեկատվություն տիրապետող անձանց ելքը Հայաստանից կանխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ապրիլյան «մատնիչ» հանձնաժողովի մասին

Վարդան Վարդանյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան... այս անունները ձեզ որեւէ բան ասացի՞ն..

Եթե ոչ ուրեմն տեղեկացեք, այս մարդիկ ինչպես նաեւ Սիփան Փաշինյանը, Արեն Մկրտչյանը, Քրիստինե Պողոսյանը, Սասուն Միքայելյանը, Գեւորգ Գորգիսյանը, Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ վերջին մեկուկես տարում հանդիսացել են ռազմական եւ պետական կարեւորագույն գաղտնիքի /պետության մեջ դրանից ավելի գաղտնի տեղեկատվություն առկա չէ/ կրողներ ու դատելով վերջին պատերազմի ընթացքից ու հանգուցալուծումից ակնհայտ է, որ թշնամին տիրապետել է Հայաստանի Հանրապետության ամենագաղտնի տեղեկատվությանը։

Հիշենք թե ինչպես ձեւավորվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ/մատնիչ հանձնաժողովը։

2019թ-ի մայիսի 20-ի դատական համակարգի հանդեպ հերթական վայրահաչումների տողատակերում Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլնի՝ դատական համակարգի ռեֆորմներ, գույքի բռնագանձում եւ այլն, հայտարարեց, որ «հասունացել է ժամանակը Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», ինչից հետո հայտարարված մյուս ռեֆորմները մնացին օդում կախված, իսկ մատնիչ հանձնաժողովը ստեղծվեց կայծակնային արագությամբ՝ ընդամենը 11 օր անց եւ անցավ իր «բուն» գործին:

Ընդ որում, տվյալ հանձնաժողովը ստեղծվեց 6 ամսյա ժամկետով, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա գործունեությունը երկարաձգվեց եւս 6 ամիս ժամկետով, իսկ պատերազմի մեկնարկին հրապարակվելիք զեկույցն էլ մինչ այժմ օրենքի խախտմամբ չի հրապարակվել /դե երեւի այլեւս իմաստ չկա/։

Եթե երկրում ունենայինք իրական Ազգային Անվտանգության Ծառայություն, ապա ծառայության առաջնահերթ գործառույթը պետք է լիներ նախ թույլ չտալ օպերատիվ եւ գաղտնի տեղեկատվության արտահոսքը՝ այդ թվում պետական կառույցներ, իսկ եթե դա անհնար էր քաղաքական դրդապատճառներով, ապա առնվազն վերը նշված անձանց ռազմական գաղտնիքին մոտ թողնելուց առաջ պետք է ստուգվեր նրանց ով լինելը, նրանց բոլոր հայտնի եւ անհայտ կապերը, արտասահմանյան հանդիպումներն ու քննարկումները, ընտանիքը, օգնականները, շփման շրջանակը, բայց ինչպես միշտ թույլ տրվեց ռազմական գաղտնիքի արտահոսք, այդ անձիք տեղեկացան զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկություններին, ինչպես նաեւ գնահատեցին հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվությանը, իսկ պատերազմը ցույց տվեց, որ թշնամին եւս տեղեկացված էր վերը նշված ամբողջ տեղեկատվությանը։

Կասեք չի կարող լինել նման մասշտաբի պետական դավադրություն, ես ձեզ կհակադարձեմ 1919-1922թթ Հույն-թուրքական պատերազմի պատմական փաստով, երբ ըստ էության պարտված թուրքական պետությանը հաջողվեց Հունաստանում իրականացնել պետական հեղաշրջում, ինչից հետո պատերազմի ընթացքը 180 աստիճանով փոխվեց ու եթե թշնամու պատմական հիշողության մեջ այսպիսի հաջող դրվագ է առկա, ապա այն մի օր այնպայման կիրառվելու էր։

Նշեմ, որ հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստում, որը շուտով կներկայացվի Ազգային Անվտանգության Ծառայություն ու եթե Հայրենիքին նվիրված սպաներ դեռ առկա են, ապա վերջիններս հենց այս պահից պետք է միջոցներ ձեռնարկեն հույժ գաղտնի տեղեկատվություն տիրապետող անձանց ելքը Հայաստանից կանխելու համար։

Հ.Գ. Պետք չէ հակադարձել, որ առանց քրեական գործի հարուցման եւ դատավարական կարգավիճակի հնարավոր չէ կանխել անձանց փախուստը, ինչպես ցույց տվեց վերջին երկուսուկես տարին դուք դրա ձեւերը լավ գիտեք...»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan