Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

ՄԻՊ-ի արձագանքը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի: Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ Հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքը, ատելության խոսքը և բռնության կոչերը դարձել են համատարած ու հասել վտանգավոր ծավալների՝ ինչպես իրական, այնպես էլ կեղծ օգտատերերի կողմից։

Ակնհայտ տպավորություն է, որ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում տարբեր կողմեր դա հատուկ են անում՝ միմյանց սադրելու ու յուրաքանչյուրն իր համար «ցանկալի արդյունքի» հասնելու նպատակով։ Սա մեր երկրում մարդու իրավունքների համակարգն ավերող ճանապարհ է, որին պետք է անհապաղ վերջ տրվի:

Անհրաժեշտ է բացառիկ ջանքերով պահպանել համերաշխությունն ու խաղաղ մոտեցումները՝ բացառելու համար որևէ բռնություն կամ անգամ բռնության որևէ հնարավորություն։

Բռնություն կամ ցանկացած այլ տեսակի լարվածություն բացառելու հարցում սկզբունքային դեր ունեն պետական մարմինները, որոնք պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ մեր երկրում, թե՛ իրենց սեփական գործողություններում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում:

Առհասարակ, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Ինչ վերաբերում է այսօր Ազգային ժողովի մուտքերից մեկի հարևանությամբ պատգամավորների հետ կապված միջադեպերին, ապա դրանք անընդունելի երևույթներ են. որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ուղղված այդ միջադեպերի վերաբերյալ հարցումները՝ իրազեկում ենք, որ դրանցից բոլորի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, պատրաստվում են իրավապահ մարմիններին ուղղված հարցումներ՝ ստանալու համար տեղեկություններ նրանց գործողություների, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկելու համար:

Հաշվի առնելով կոնկրետ շեշտադրումներով հարցումները՝ ևս մեկ անգամ հատուկ պարզաբանում ենք ֆորմուլան. եթե ինչ-որ մեկը, ով չունի պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, բռնություն է գործադրում մեկ այլ կոնկրետ՝ պաշտոն ունեցող կամ պաշտոն չունեցող անձի նկատմամբ, այսինքն՝ գործ ենք ունենում երկու կամ ավելի անձանց մասնակցությամբ բռնության առերևույթ հակաիրավական կոնկրետ արարքի հետ, ապա այդ կոնկրետ արարքով բռնություն գործադրող կոնկրետ անձին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին քրեաիրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նույն սկզբունքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ առանձին-առանձին կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ:

Այս նպատակի համար մեր պետությունում գործում են պետական համապատասխան մարմիններ, որոնք էլ ունեն այդ հատուկ իրավասությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը կիրականացնի այդ կոնկրետ գործերով նրանց նկատմամբ իր իրավասությանն առնչվող վերահսկողությունը»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan