Կոտայքի մարզում, Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։
Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: