Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ոչ թե իրենք են վերցնում մեր հողերը, այլ մերոնք են տալիս. բերդաշենցին «լեզու է գտել» ադրբեջանցի գեներալների հետ

Ադրբեջանցի զինվորները մոտեցել են Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանը:

«Մի կամուրջ կա, որի մեջտեղով ձոր է անցնում, թշնամին մտել ու սահմանը դրել է այդտեղ, մերոնք էլ, ականջները կախ, անում են այն, ինչ ասում են նրանք: Ադրբեջանական կողմը ներխուժել է մեքենաներով, ռուս գնդապետի հետ: Մոտեցել են իմ նռան այգուն, որը գտնվում է Բերդաշենից 200 մետր հեռավորության վրա: Հայկական կողմից չունենք որևէ ներկայացուցիչ, որ կարողանա ռուսերեն խոսել, թշնամու հետ լեզու գտնել, այդ պատճառով ես անձամբ եմ մոտեցել ռուս գնդապետին, խոսել եմ հետը, բացատրել, որ սա մեր տարածքն է, մեզ է պատկանում, թե որտեղից է սկսվում Մարտունու շրջանը, իսկ նրանք ինձ քարտեզ ցույց տվեցին, ըստ որի, Բերդաշենը և հարակից տարածքները ադրբեջանական են»,- պատմում է բերդաշենցին:

Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանցի գեներալն իրեն ասել է՝ աշխարհը մերն է, ինձ հետ համաձայն չե՞ք, ինքն էլ պատասխանել է՝ ժամանակը ցույց կտա:

Բերդաշենի բնակիչը կարծում է, որ խնդիրը լուծելու միակ տարբերակը թշնամու հետ «լեզու գտնելն» է, որովհետև ոչ թե իրենք են վերցնում մեր հողակտորները, այլ մերոնք են տալիս: 

Կամոն հենց այս պահին էլ իր այգում է, ասում է՝ գյուղացիները վախեցած ու հիասթափված են, իսկ ադրբեջանցի գեներալներն ասել են՝ դու քո այգում աշխատի՛ր, բայց սահմանը մերն է, քարտեզով մեր տարածքում է ցույց տալիս:

«Այդ հողատարածքը, որին տիրացել է թշնամին, Մարտունու ենթաշրջանի մեջ է՝ Բերդաշենի կազմում: Քանի որ մեր երկրում նախագահականից մինչև վարչակազմ որևէ ներկայացուցիչ չի եղել, թուրքը որտեղ ոտքը դրել է, այնտեղ էլ սահման է գծել, ասել, որ իրեն է պատկանում:  Ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրում որևէ մեկը պատասխանատու չէ դրա համար, և բոլորը վախենում են թշնամուց»,- ընդգծում է բերդաշենցին:

Կամոն հարցի վերաբերյալ խոսել է ԱՀ արտգործնախարարի, Պաշտպանության նախարարության շտաբի պետի, պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ, իսկ նախագահի հետ կապվել այդպես էլ չի հաջողվել: Նրանք վերջինիս ասել են, որ կուսումնասիրեն քարտեզը, կփորձեն լուծում գտնել, բայց մինչև հիմա որևէ լուրջ քայլ չեն արել:

«Ասում են՝ կանենք, բայց ոչ մի բան էլ չեն անում, փոխարենը գան, նստեն, խոսեն, որ մենք հանգիստ ապրենք մեր հողերում: Եթե այսպես շարունակվի՝ շատ հանգիստ գյուղն էլ կվերցնեն, ասում են՝ մենք խաղաղապահ ենք, ձեզ ոչ մի բան չենք անի, եկե՛ք, աշխատե՛ք ձեր հողատարածքներում: Հալալ է մեզ, երևի հենց սրան էինք արժանի: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կլինի մեզ հետ. ինչպես երկրի կեսն են ծախել, այնպես էլ մյուս մասն են ծախում»,- իր խոսքը եզրափակեց Բերդաշենի բնակիչը:

ԼՈՒՐԵՐ.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan