Վրաստանի ու Հայաստանի վարչապետների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Դիտել նաև
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունը:
Նրանց տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող իրավիճակը, ընդգծել կրակի դադարեցման լիամասշտաբ համաձայնության հասնելու կարևորությունն ու հույս հայտնել, որ դրա իրագործման ընթացում դրական դինամիկա կպահպանվի:
«Վարչապետներն ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը՝ հանուն տարածաշրջանում երկրների կայունության ու զարգացման»,- նշված է հայտարարության մեջ: