Գիշերը դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվել. ՊԲ
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՊԲ Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:
Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:
Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: