«Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին
Դիտել նաև
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, գրում է Tasnimnews-ը։ Այս մասին Ռոհանին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում իրանական կողմն ընդգծել է ադրբեջանական և հայկական տարածքների մերձակայքում Իրանի սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
«Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ միանգամայն պարզ է։ Պատերազմը լուծում չէ, և շարունակվող ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով»,- հավելել է Ռոհանին:
Zham.am