Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ. Տեսանյութ
Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։ Այս մասին գրում է Razm.Info-ն։ Արցախի ՊԲ-ն երեկ երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվել են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ները:
Ըստ կայքի՝ կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել: