«Հրադադարի բանալիներն իրականում Մոսկվայում են». Արմեն Աշոտյան
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են
Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա»
Փաշինյանը խոստովանեց, որ Շարմազանովը ճիշտ էր, ինքը՝ սխալ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։
Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։ Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարևոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։ ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է անել. ակտիվացնել ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ, և նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։ Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիներն իրականում, միևնույն է, Մոսկվայում են»։