Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը. թուրք լրագրող

Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բուլուտը գրել է Modern diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին:

Թուրք լրագրողը հոդվածը սկսում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների պատմական ակնարկով՝ նշելով, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել Արցախի Հանրապետությունում բնակվող հայերին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն բնակավայրերը, ներառյալ՝ Ստեփանակերտը, այլ նաև հայկական մշակութային ու հոգևոր կոթողները: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորել է հոգևոր տաճար Ղազանչեցոց եկեղեցին, որը տեղակայված է Շուշիում: Ղազանչեցոցն ամենամեծ հայկական եկեղեցիներից է աշխարհում: Եկեղեցին հրթիռակոծվել է երկու անգամ, որի ընթացքում վիրավորվել են երեք լրագրողներ, որոնք վավերագրում էին առաջին հարվածի հետևանքները»,-գրել է լրագրողը:

Բուլուտը հոդվածում մեջբերում է կատարել այն մասին, որ 1990-ականներին, երբ ադրբեջանցիները գրավել էին Շուշին, նրանք Ղազանչեցոցում էին պահում իրենց զենքերը, արկերը, որոնք հետո լցրեցին Շուշիի տակ գտնվող Ստեփանակերտ քաղաքի վրա: Պատերազմի ավարտից հետո էլ եկեղեցում կային ադրբեջանական զենքերի հետքերն ու մնացորդները, սակայն հայերը կարողացան շատ կարճ ժամանակում վերակառուցել եկեղեցին ու արդեն տարիներ շարունակ այնտեղ բազմաթիվ աղջիկներ և տղաներ են պսակադրվում:

«Ադրբեջանը թիրախավորել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Թուրքիայի նախագահն ադրբեջանցիներին ասել է. «Թող ձեր «Ղազվա»-ն օրհնվի: Ղազվան իսլամում նշանակում է պայքար կամ հարձակում ոչ մուսուլմանների դեմ` մուսուլամանական տարածքն ընդլայնելու և ոչ մուսուլմաններին մահմեդական դարձնելու նպատակով: Այսպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ հայկական տարածքի վրա հարձակումները ջիհադ են: Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նաև 1000 սիրիացի ջիհադիստների` Արցախի դեմ կռվելու համար»,-նշել է թուրք լրագրողը:

Ուզայ Բուլուտն իր հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին, Թուրքիայի ծավալապաշտական և նեոօսմանյան նկրտումներին, ադրբեջանական Սումգայիթ և մի շարք այլ քաղաքներում հայերի զանգվածային ջարդերին, ինչպես նաև շեշտել, որ Արցախում բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայերը:

«Բռնությունը և ավերածությունները կասեցնելու արդյունավետ միջոցն այն է, որ աշխարհը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը, որի պաշտպանության համար բնիկ հայերն ամբողջ պատմության ընթացքում այդքան զոհ են տվել»,-եզրափակել է Բուլուտը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan