Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

«Իմ վերևի հարկում ապրել է հերոս, այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցուց և մակագրել.

«...ապրում ենք զուգահեռ իրականությունում. արթնանում եմ ասես թմբիրից` քուն հիշեցնող ու հասկանում, որ երազ չէր: Ներկա շարունակական ու անավարտ կյանքերի իրականություն: Զուգահեռ իրականություն:

Կասկադով անցան երկու գեղեցկուհիներ, հետները փոքր` մի բռաչափ շուն... սպիտակ շքեղ վերարկուով` փայլուն ճարմանդով: Խեղճ շունն ի՞նչ իմանա, որ ես խեղդվում եմ ցավից...

Փարպեցու մոտ` երկու հարբեցող. հաջող ավար ունեին, մի մեծ շիշ օղի: Պատերազմը պատերազմ, բայց իրենց էդ մայթը միշտ պիտի զբաղված լինի իրենց անատամ ու հարբած էությամբ:

Սուրբ Անանիայի Մատուռի բակի նստարանին պառկած, մի ծանրագույն շեղված` գոռալով «երգում» էր, հետո հայհոյում... աշխարհն իրենն է, հոգին` հիվանդ, ոչ զգում է, ոչ հասկանում...

Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ...հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է:

Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված... ընկերոջն են գտել... հերոսացած:

Իմ վերևի հարկում ապրել է հերոս:

Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս` նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած... Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից է՛լ ավելի զսպված` հայրը:

Իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներում հայցելով... Ես էլ... միայն կարողացա ասել կներես:

Ցավակցում եմ:

Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում... ցավամեջ: Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս: Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք, պարզվում է, արտասովոր էին... Կներես եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել: Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք զպրելով:

Սամվելը. ծնվեց, ապրեց, երազեց... օգոստոսի 3-ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ: Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր: Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են: Լույս են: Լույսը միշտ է հաղթում!»:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan