Պետականության չգիտակցումը նաև նա է, որ մարդկանց թվում է, թե երկիր փողով են սարքում
Դիտել նաև
Հաջորդիվ կթանկանա աղբահանությունը, գազն ու էլեկտրականությունը. Հովհաննես Ավետիսյան
Փող չտա, չի խոսի
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
Սուտ խոստումները և համատարած ձախողումները՝ թվային փաստերով
Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Մի տեղ տեսա առաջարկում էին դրսի ապրող հայերին ինքնակամ ազգության հարկի տակ մտնել և պարբերաբար երկրին փող ուղարկել, իբր թե սրանով նպաստել երկրի զարգացմանը:
Տիկնայք և պարոնայք, փողը խնդիրների լուծման միջոցներից մեկն է և ընդամենը միջոցներից մեկը և ոչ մի կերպ` զարգացման, առաջընթացի և պետականության կայացման գրավական:
Ավելին, նվեր ստացած փողը նվիրառուի ձեռքերում գրեթե միշտ չարիք է, այսինքն նպատակին չի ծառայում: Ներկայի պատերազմական վիճակը դիտարկեք բացառություն:
Իսկ պետականաշինությանը մասնակցում են տվյալ երկրում արևածագ դիմավորելով, տվյալ երկրում լավ աշխատելով, տվյալ երկրում երեխա ունենալով, տվյալ երկրում հարազատ հուղարկավորելով, տվյալ երկրում անարդարության ու ստի դեմ կռիվ տալով, տվյալ երկրում քաղաքականությանը ակտիվ կամ պասիվ (քվեարկելով) մասնակցելով, տվյալ երկրում ու երկրի համար տխրելով և ուրախանալով և այսպես շարունակ` միայն տվյալ երկրում, իսկ այս դեպքում Հայաստան աշխարհում...
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից