Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք․ Ռոհանի

Դիտել նաև
Ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը՝ ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի
Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. Տեսանյութ
Թեհրանը և Երևանը մասնակցում են Տաթև-Սիսիան ճանապարհի շինարարությանը
Eurasia Review-ն հայտնել է, թե իրականում ինչի մասին են խոսել Փաշինյանը և ամերիկյան ԿՀՎ ղեկավարը
Տարօրինակ թվեր. ՀՀ-Իրան առևտուրն աճել է 33%-ով, բայց բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել
Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք գնել կամ վաճառել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:
«Կիրակի մենք ազգին կհայտնենք այս բարի լուրը, որ զենքի 10-ամյա խիստ արգելքը հանվել է»,-չորեքշաբթի կառավարության նիստին ասել է Ռոհանին:
«Մենք դրա շուրջ չորս տարի պայքարում էինք Ամերիկայի հետ: Չորս տարի Ամերիկան ամեն ինչ արեց, որպեսզի թույլ չտա, որ դա տեղի ունենա հոկտեմբերի 18-ին, բայց այդ օրը կգա,-ասել է նա,-կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք, եւ զենք գնել ումից կցանկանանք»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին: