Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելը Բաքվի և Անկարայի համատեղ «մեսիջն է»` ուղղված Մոսկվային. Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով`հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելը, նորից Արցախի և Հայաստանի ուղղությամբ կրակ բաց թողնելը Բաքվի և Անկարայի համատեղ «մեսիջն է»` ուղղված Մոսկվային: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիան պարզապես փորձում է հասկացնել Ռուսաստանին, որ իր դերակատարումը Հարավային Կովկասում փորձելու է ավելի շատ ընդգծել:

«Սա ռուս-թուրքական քաղաքական մրցակցության դիմակայության արտահայտման ձև է: Մոսկվան իր դիրքերն է ցույց տալիս` կանչելով արտգործնախարարներին, որ ռազմական հրադադարի շուրջ համաձայնության գան, Թուրքիան էլ փորձում է իր դիրքորոշումը ցուցադրել` Ադրբեջանին հրահրելով, որ կրակը չդադարեցնի»,- ասաց նա:

Ադրբեջանի նախագահն էլ, ըստ նրա, փորձում է այս իրավիճակում Թուրքիայի և Ռուսաստանի հավակնությունների, ցանկությունների և նպատակների իրականացման սցենարում իր խաղը տանել, ապակայունացնել իրավիճակը` ստանալով ինչ-ինչ «խաղաթղթեր»` իր հասարակության աչքերում հաղթանակի իմիտացիա ստեղծելու համար:

«Ալիևը դարձել է գործիք Էրդողանի ձեռքում և հետնահանջի հնարավորություն չունի, բայց նա նաև չունի շատ հեռուն գնալու հեռանկար: Չեմ կարծում, որ Ալիևը իր տնտեսական, ռազմական ռեսուրսներով կկարողանա լայնածավալ գործողությունները շատ ավելի երկար ժամանակով տանել, որովհետև որևէ երաշխիք չկա, որ եթե ռազմական գործողություները երկարեն, Ալիևը կկարողանա պահել իր իշխանությունը»,- ասաց նա:

Ռուս-թուրքական առճակատումը Ղարաբաղյան հիմնախնդրում, ըստ Կարեն Վերանյանի, կարող է նաև ինչ-որ մի պահի թուլանալ` կողմերը գան ինչ-որ փոխհամաձայնության, ինչպես դա եղել է տարբեր տարածաշրջանային հակամարտությունների դեպքում:

«Գալիս է մի պահ, որ կողմերը ինչ-որ մի կոնսենսուսի են գնում: Կարծում եմ, որ այս դեպքում Թուրքիան շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի և ամեն գնով փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ամեն գնով փորձում է իր ներգրավվածությունը հակամարտությունում օրինականացնել: Պատահական չէր, որ Մոսկվային բացահայտ առաջարկ արեցին երկուսով նստել սեղանի շուրջ, ինչպես Սիրիայում, Լիբիայում` մնացած խաղացողներին` Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս մղել, ինչին Ռուսաստանը կոշտ արձագանքեց` մերժելով այն»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, փորձագետը հավանական համարեց, որ Թուրքիան և Ռուսաստանը մի ինչ-որ պահի փորձեն փոխհամաձայնության գալ նաև հարավկովկասյան ուղղությամբ: «Մենք պետք է հնարավորինս խուսափենք այդ սցենարից, որովհետև պատմությունը և նաև ներկայիս գլոբալ քաղաքական գործընթացներ ցույց են տալիս, որ հակամարտության խաղացողները, այս դեպքում՝ Ռուսաստանը, Թուրքիան, կարողանում են ինչ-որ բան պոկել, իսկ հակամարտության հարթակները հիմնականում տուժում են: Մեր խնդիրն էլ նման սցենարը թույլ չտալն է»,- ասաց նա` նկատելով, որ դա հնարավոր է՝ ռազմի դաշտում հաղթանակ կերտելով և թուրք-ադրբեջանական տանդեմին խաղաղություն պարտադրելով:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի ցանկությունն է անկայունություն ստեղծելը և մեր տարածաշրջանը Սիրիա դարձնելը: «Առավել հավանական է, որ ռազմական գործողությունները շարունակվեն: Ադրբեջանը փորձում է փոքր ռազմական գործողություններով իր ինչ-ինչ նպատակներին հասնել»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ արձագանք կարող է ստանալ Ադրբեջանի կողմից հերթական ձեռք բերված համաձայնության խախտումը, Կարեն Վերանյանը նշեց, որ միջազգային հանրության արևմտյան հատվածը, փորձը ցույց է տալիս, որ բավարարվում է թեկուզ կոշտ, բայց զուտ հայտարարություններով:

«Շատ կուզեի ընդգծել այս օրերին Հունաստանի, Կիպրոսի, արաբական աշխարհի դերը: Մասնավորապես, Հունաստանը մի քանի գործողություններ իրականացրեց»,- ասաց նա: Նա կրկին ընդգծեց` դա քայլ էր՝ ցույց տալու Թուրքիայի անհամաձայնությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարման շեշտադրմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan