Սիրիացի վարձկանը BBC-ին հայտնել է, որ մասնակցում է Ղարաբաղում հայերի դեմ մարտերին
Դիտել նաև
Պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ երկու արաբների մասնակցելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է
Վստահ եմ, որ ազերի մարդասպաններին ադրբեջանին հանձնելու գործընթացքում տեղի են ունեցել օրենքի աղաղակող խախտումներ
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման. ՔԿ
«Թուրքիայի կողմից ԼՂ-ն վարձկաններով բնակեցնելը դանդաղ գործողության ռումբ կլինի Հարավային Կովկասի համար»․ The National Interest
ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան
BBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում:
Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին: Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով:
Սիրիացին պատմել է, որ, չնայած հավաստիացումներին, ինքը եւ այլ վարձկաններ մասնակցում են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերին: Նա ասել է որ տեսել է 10 զոհված սիրիացիների մարմիններ:
Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները հայտնում են, որ մի քանի ընտանիքներ լուրեր են ստացել Ադրբեջանում իրենց հարազատների մահվան մասին:
Աղբյուր՝ Yerevan.Today.am