Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից

«Իրատես» թերթը գրում է. «Կիրակի վաղ առավոտյան արցախա- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմը որոտ չէր պարզ երկնքում։ Հուլիսյան մարտերից հետո ամեն օր ռազմական փորձագետները, վերլուծաբանները գուժում էին, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է լայնածավալ ռազմական արշավի, պատերազմի շունչ կա օդում։

Չնայած փորձագետ պետք չէր լինել հասկանալու համար, որ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները ժամ առաջ մոտեցնում են պատերազմը։ Ավելին, Թուրքիայի գործոնը ևս վաղուց գաղտնազերծված էր, և հայկական կողմը գիտեր, որ այս պատերազմը սկսելու է թուրք-ադրբեջանական սիամական զույգը։

Իրավիճակը հստակ գիտակցում էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունն ամենօրյա պատրաստության մեջ էր։ Քաղաքական ղեկավարությունը, կարծես, դիվանագիտական ճակատում հարցը փակել էր և խնդիրը թողել բանակին։ Սրա մասին է հուշում նաև այն, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անարձագանք էր թողնում։

Հիմա խնդիրը ռազմի դաշտում է որոշվում, լռել է դիվանագիտությունը, գործի է դրվել զենքը։ Դեռ վաղ է ասել, թե պարտադրված այս պատերազմից քաղաքական ինչ «ավար» կունենանք, բայց մի քանի բան պետք է միշտ հիշել. երբ միջազգային հանրությունն իր հայտարարություններում հավասարության նշան է դնում ռազմատենչ Ադրբեջանի և սե- փական հողում իր գոյության իրավունքը պաշտպանող Հայաստանի միջև, պետք չէ այդ հանրույթը թշնամի հայտարարել, ինչ է թե՝ չի մտածում քո մասին։

Նախ պիտի ինքներս մեզ հարց տանք՝ իսկ մենք նրա հետ կառուցել կամ ունե՞նք այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեին թացը չորից զատելուն։ Երբ ամեն անգամ փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մեր ախոյանը քնած մարդուն կացնահարողի, խաղաղ բնակչությանը մորթողի, զինվորին գլխատողի գենետիկ կոդ ունի, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս է հավատալու դրան, երբ մեր ներսում կան մարդիկ, որոնք նման դրկիցի հետ խաղաղ ապրել են փայփայում։ Չե՞ն ասի՝ մեզ ինչու՞ եք վատամարդ դարձնում, եթե ինքներդ դեռ խելքի չեք եկել։ Իսկ երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից։

Այս պահերին է երևում դիվանագիտությանդ ուժը, թե նախորդ ժամանակահատվածում քանի պետության հետ ես կարողացել ճիշտ աշխատել, քանիսին ես տևական ու հետևողական աշխատանքով համոզել քո արդարացիության մեջ։

Մի դիտարկում ևս. հայերս միշտ ցավոտ ենք արձագանքում, երբ հատկապես Ռուսաստանն է Ադրբեջանն ու Հայաստանը հավասար հարթության վրա դիտարկում, բայց խաղաղ պայմաններում ցանկանում ենք «պոկվել» Ռուսաստանից ու դառնալ եվրոպացի։ Հիմա պատերազմ է, ու մենք էլ պատերազմողի հոգեբանությամբ ենք դատողություններ անում, մինչդեռ վաղուց ժամանակն է, որ սովորենք խաղաղ օրերին մտորել, ծանր ու թեթև անել, սթափ գնահատել իրողությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan