Փաշինյանը չհերքեց. Սա ուղղակի շոկ էր,քանզի մենք ցանկանում էինք,որպեսզի այդ հայտարարությունները հերքվեին
Փաշինյանը չհերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունները:
Ինչպես,որ տեղյակ ենք մեկ օր է ինչ ադրբեջանական քարոզչամեքենան իր արտահոսքն է ներթափանցել դեպի հայկական մեդիադաշտ,ըստ որի ադրբեջանական կողմն հայտարարում էր,որ Փաշինյանն ու Ալիևը հույժ գաղտնի բանակցություններ են վարել իսկ Փաշինյանն էլ համաձայնվել շարունակել բանակցությունները տեր պետրոսյանական ոճով`փուլային տարբերակով:Իհարկե անկախ քաղաքական հայացքներից մենք փորձեցինք չհավատալ թշնամու քարոզչությանը և բոլորս սպասում էինք,որ Նիկոլ Փաշինյանը կհերքի վերից վար և շատ կոշտ արձագանք կտա թշնամի երկրի կողմից տարածված տեղեկություններին:
Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ և ի զարմանս բոլորի Փաշինյանը իր ելույթով ոչ միայն չհերքեց այլ նաև նույն կերպ պատասխանեց ադրբեջանցի գործընկերներին,խորհուրդ տալով «չգնալ կոնֆիդենցիալ ինֆորմացիաները հանրայնացնելու ճանապարհով, քանի որ եթե կողմերը սկսեն կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա»:
Սա ուղղակի շոկ էր,քանզի մենք ցանկանում էինք,որպեսզի այդ հայտարարությունները հերքվեին սակայն ունենք այն ինչ ունենք:Սա շատ ցավալի է,բայց ըստ ենթադրությունների Փաշինյանը իր քաղաքական շահերի,իշխանության ամրապնդման համար գնացել է նման քայլերի,որոնք չեն բխում ոչ ՀՀ-ի ոչ էլ Արցախի շահերից,դրանով նա ջուր լցրեց թշնամու ջրաղացը:
Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից