Թուրքիան իսլամիստ զինյալներին Սիրիայից ուղղում է Ադրբեջան Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի համար. Լուսանկար
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Սիրիայում մեկնարկել է ահաբեկչական խմբավորումների զինյալների հավաքագրում՝ ուղղելու Արցախի դեմ պատերազմի: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» ԶԼՄ-ին հղելով, իսլամիստենրի հավաքագրմամբ զբաղվում են թուրք զինվորականները:
Ենթադրվում է, որ Թուրքիան կօգտագործի սիրիացի ահաբեկիչներին Ադրբեջանի բանակին աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի դեմ կոնֆլիկտում: Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ֆարես Շեխաբին, զինյալներին առաջարկում են ամսական 2000 ԱՄՆ դոլար հակամարտության գոտում ծառայելու համար:
Ինչպես նշեց Շեխաբին, Թուրքիան առաջին անգամը չէ, որ օգտագործում է ահաբեկիչներին հիբրիդային ռազմական կոնֆլիկտներում մասնակցելու համար: Սիրիացի վարձկանների խմբավորումները գործում են Լիբիայում, որտեղ գտնվում են թուրք սպաների հրամանատարության ներքո և Թուրքիայի իշխանությունների կողմից աշխատավարձ ստանում: Սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում գտնվող զինյալներից ձևավորվել է 1000 հոգուց բաղկացած առաջին ջոկատը, որոնք 6-ամսյա ծառայության պայմանագիր են ստորագրել:

Zham.am
Today, a batch of 300 fighters of #SNA left from the Syrian lands in the countryside of #Aleppo to #Azerbaijan via #Turkey. pic.twitter.com/jcDnum6TUM
— IDLIB POST (@IdlibEn) September 22, 2020