Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ. մյուս շոկն այն էր, որ նույնիսկ բերանը չէին փակել». Անահիտ Հարությունյան. Տեսանյութ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական-հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանի մորաքրոջ որդին մահացել է կորոնավիրուսից: Դիակը ճանաչելու համար նա գնացել է «դիահերձարան», որտեղ էլ ականատես է եղել սարսափելի մի տեսարանի:

«Մորաքրոջս որդու մահվան լուրը շատ շոկային էր: Ես ասացի, որ ես եմ գնալու դիակը ճանաչելու, որովհետև ուզում էի համոզված լինել, որ եղբորս եմ հողին հանձնելու, քանի որ մամուլում շատ էի տարբեր դեպքեր կարդացել: Նախ՝ դա կիսախարխուլ շենք էր, հետո իմացա, որ Թոքաբանության ազգային կենտրոնին կից գտնվող այդ դիահերձարանի լվացքատունն է եղել, քանի որ դիահերձարանը հիմա վերանորոգվում է, որովհետև տվել են մասնավոր ինչ-որ ընկերության, որն էլ պարտավորություն է վերցրել, որ Թոքաբանության ազգային կենտրոնի հիվանդների դիահերձումն անվճար կկազմակերպի: Սկզբում դուրս եկավ սկաֆանդրով հագնված մասնագետ, ով կանչում էր հերթական մարդուն, որ գա՝ հարազատին ճանաչի: Նրա շորի վրա արյան հետքեր են. առաջին շոկը դա էր»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անահիտ Հարությունյանի խոսքով՝ երբ ներս է մտնում, հասկանում է, որ գետնին սև տոպրակներով մարդկանց մարմիններ են դրված. «Տարբեր բարձրության վրա սև տոպրակներով դիակներ էին դրված: Ես հասկացա, որ չորս կողմս մահացած մարդիկ են, խառնվեցի իրար: Հետո երբ ինձ ցույց տվեցին եղբորս դին, ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ: Մյուս շոկը, որ շատ ուժեղ էր իմ համար՝ նույնիսկ բերանը չէին փակել: Դուք համարում եք, որ կորոնավիրուսով հիվանդ մարդը այնքա՜ն վտանգավոր է ձեզ համար, որ շլանգը հանելուց հետո բերանը չեք փակել, գլուխը չեք ուղղել, որ, երբ հարազատը գալիս է՝ նորմալ տեսնի իր հարազատի՞ն: Այսինքն՝ ինքը ոնց մահացել էր՝ այդ նույն դիրքում էլ մնացել էր: Երբ գլուխս թեքեցի, մի պահ ուզում էի մտածել, որ եղբայրս չէ, միգուցե վերջին հույսս էր, որ սխալվել եմ: Քթից արնանման հեղուկ էր գալիս այդ պահին, ինքը ասաց՝ վայ, կներեք. կռացավ՝ մաքրեց, բամբակը գցեց, առանց ձեռնոցը փոխելու՝ նույն ձեռքով ինձ տվեց գրիչ, ասաց՝ ստորագրեք, որ ճանաչեցիք: Ես էլ էի ձեռնոցով: Ընդ որում՝ ես ընդամենը ձեռնոցով էի և դիմակով: Եթե ասում են, որ դա այն վտանգավորությունն ունի, որ չեք դիահերձում, քանի որ դիահերձումը շատ բան կարող էր ասել բուժող բժիշկներին, որպեսզի իրենք ճիշտ կազմակերպեն բուժումը, ոչ թե՝ քոռ-քոռ բուժեն, ապա ինչո՞ւ գոնե բախիլներ չտվեցին»:

Անահիտ Հարությունյանի բարձրացրած հարցի առնչությամբ Aravaot.am-ի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից վստահեցրել են. «Դիակները պահվել են համապատասխան պայմաններում, բնավ անհարգալից մոտեցում չի եղել: Հատուկ պարկերի մեջ են տեղադրված եղել` վարակի տարածումը կանխելու նպատակով: Համապատասխան մշակումներ կատարելուց հետո դիակները հարազատներին են հանձնվել փակ դագաղներով»:

Անահիտ Հարությունյանը նկատեց. «Եթե իրենց համար գետնին ընկած մահացած մարդը հարգանք է… ես կարծում եմ, որ պետք էր ընդամենը կես ժամ՝ մի հատ սենյակ սպիտակեցնելու և 10 հատ տապչան տեղադրելու համար: Դա առանձնապես ծախս չէր ենթադրում: Ի՞նչ է նշանակում՝ պատշաճ վիճակով: Ո՞նց եք դա գնահատում, որ իրենք սև տոպրակներո՞ւմ էին: Լավ, եթե ձեզ համար դա համաճարակը կանգնեցնելու ամենամեծ լուծումն է, ապա հարցը դա չէ, բայց եթե ես գալիս եմ, ես իմ գումարով դագաղ եմ ձեռք բերել, որ դնեք դագաղի մեջ, որ գամ՝ ճանաչեմ, մի՞թե հնարավոր չէր գալուց առաջ նրան դնել դագաղի մեջ: Ի՞նչ է նշանակում՝ մարդկային պայմաններ: Թող իրենցից յուրաքանչյուրը մտնի այդտեղ, այդ վիճակում տեսնի իր հարազատին ու ասի, որ հարգալից վերաբերմունք է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan