Ստիպված կլինեմ հետևել Ջուլֆալակյանի օրինակին, եթե զգամ՝ թիմում ուղղակի խոսում եմ, վատամարդ դուրս գալիս. Տեսանյութ
Որևէ մեկը պատգամավորին չի կարող ստիպել մանդատը վայր դնել. պատգամավորը դա կարող է անել միայն իր ցանկությամբ։
Այդ մասին այսօր ԱԺ-ում Factor.am-ին տված հարցազրույցում ասաց իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Դիտարկմանը, որ ինքը բարձրաձայնում է տարբեր խնդիրների մասին, բայց հենց առողջապահության ոլորտում որոշումները չեն վերանայվում՝ Բադալյանն արձագանքեց. «Պատգամավորը պետք է մինչև վերջ պայքարի, եթե համոզված է, որ ինքը ճիշտ է։ Ես ստիպված կլինեմ հետևել Ջուլֆալակյանի օրինակին, եթե զգամ, որ թիմում ուղղակի խոսում եմ, վատամարդ դուրս գալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում: