Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

«Ֆեյք» ընդդիմության պերճանքն ու թշվառությունը

Այն, որ տխրահռչակ «Ելք» դաշինքը հավատում էր, որ իրենց համար ելք կա դեպի Խորհրդարան, հայտնի է, քանզի այս դաշինքի գործիչները գործնականում երբևիցե իրական խոչընդոտ չեն հանդիսացել Սերժ Սարգսյանի համար:

Խոսենք փաստերով.

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Էդմոն Մարուքյանը և ո՛չ էլ Արամ Զավենի Սարգսյանը հրապարական հանդես չեկան իրենց ընդգծված դիրքորոշմամբ: Ավելին՝ նրանք դա համարում էին իբր «կեղծ օրակարգ»: Այնսինքն, Սահմանադրություն, որից կախված էր գործող նախագահի ճակատագիրը, նրանք համարում էին «կեղծ օրակարգ», բայց արի ու տես, որ իրենց ծրագրերում իրենք կողմ չէին արտահայտվում երկրի պառլամենտական կառավարման համակարգին:

Այսինքն, ամենաճակատագրական խնդիրների շուրջ նրանք դե ֆակտո աջակցում էին գործող նախագահին, և եթե դա նույնն անում էր Դաշնակցությունը բացահայտ, ապա վերջինիս դիրքորոշումն ավելի ազնիվ էր, քան սրանցը: Դաշնակցությունն այն ձևակերպում էր իրենց գաղափարական դիրքորոշումներով, մինչդեռ այս տխրահռչակ եռյակը, որևէ կոնկրետ գաղափար կամ տեսլական երբևէ չի ունեցել՝ բացառությամբ քննադատելով Սերժ Սարգսյանի հակառակորդներին: Ահա հենց դա է եղել Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի իրական առաքելությունը Հայաստնաի քաղաքական դաշտում, և տրամաբանական է, որ դրա դիմաց նրանք պետք է հատուցում ստանային իշխանության կողմից, որտեղ որոշ օլիգարխների և ուժային կառույցների հրահանգված էր փոքր քանակով աշխատել նաև «Ելքի» համար, իսկ որպեսզի այս ամենը լեգիտիմացվեր, Սերժ Սարգսյանը, նույնիսկ, իր հրապարակային ելույթում «քննադատեց» միայն «Ելքին»՝ կարծես «մեսիջ» ուղարկելով հանրությանը, որ իր իրական «հակառակորդը» «Ելքն» է: Գեղի թատրոնի ժանրի համաձայն, այդ ամենն արձանագրեցին «Ելքի» համար աշխատող լրատվամիջոցները, իսկ վերջում էլ՝ թատերական ներկայացում ցույց տվեցին՝ «Ելքի» վրա իբր «զինված» հարձակումով, որտեղ ՀՀ ոստիկանությունը «հերոսաբար» բացահայտեց «ահաբեկչին»՝ փրկելով հայ «օպոզիցիայի» անվտանգությունը:

Սերժ Սարգսյանի համար այս քաղաքական «խաղալիքը» անհրաժեշտ է իր հետագա իշխանության պահպանման համար, քանզի սրանց թունավոր լեզուները դեռ պետք է լինելու գործող նախագահի հակառակորդների դեմ պայքարի համար: Ժամանակին այդ գործիքի դերը կատարում էր Գեղամյանը, ով ավելի ընդդիմադիր հռետորաբանությամբ էր հանդես գալիս, քան Նիկոլ Փաշինյանը կամ Արամ Զավենի Սարգսյանը, սակայն երբ Գեղամյանի ժամանակն ավարտվեց և նա անցավ թոշակի՝ ընդգրկվելով ՀՀԿ ցուցակում, Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ ստեղծել նոր «Գեղամյան»՝ ի դեմս այս եռագլուխ կեղծ ընդդիմությանը, որոնց պիտանելիության ժամկետը դեռ չի սպառվել:  Եվ տրամաբանական է, որ այս ամենից հետո «Ելքը» պետք է ընդուներ ընտրությունների արդյունքները, քանզի առաջին ստուգողականը Նիկոլ Փաշինյանն արդեն անցել էր Հրազդանի ընտրությունների ժամանակ:

Այնպես որ, այս կառավարելի և կոռումպացված «դեմոկրատիայի» համակարգում կոռումպացված կեղծ «ընդդիմության» առկայությունը խիստ անհրաժեշտ է, ոչ միայն այս համակարգի ընդհանուր լեգիտիմ դեմքը պահելու համար՝ դրսում, այլև գործող նախագահի հակառակորդների դեմ առկա Խորհրդարանում գործիք ունենալու համար:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan