Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանի ուրացումը՝ հանուն Պուտինի

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկիր է և չունի մի ուղղությամբ և մի կողմի շահեր, սկզբունքներ, և այդ սկզբունքների համադրությամբ՝ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկին, թե ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման վերաբերյալ հարցի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ, երբ 2018-ին Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան գործընթաց ու ներհայաստանյան օրակարգ: «Այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ ու արտաքին օրակարգ չկար: Երբ մեզ հարց էին տալիս՝ արդյո՞ք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, ասել ենք՝ սա հայաստանյան օրակարգ է, մենք չենք պատրաստվում ոչ մի բան ո՛չ ներմուծել, ո՛չ էլ արտահանել»։

Պատգամավորի ճշտող հարցին, թե խնդիրը Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման հարցն է, արդյո՞ք պետք չէր ուսումնասիրել՝ Բելառուսում այդ իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»:

Այս հարցուպատասխանը խղճահարություն առաջացնելու աստիճանի մերկացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական, արժեքային սնանկությունն ու բացարձակ անսկզբունքայնությունը։ Խնդիրը շատ հստակ է, առանց որևէ տարընթերցման․ Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքների հետ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ու համաձայն չլինելով՝ իրականացնում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացվում էին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հռետորական մասնակցությամբ, և ճիշտ գործողություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։

Բելառուսական ահա այդ բողոքի ակցիաների ընթացքում ոտնահարվել են հարյուրավոր խաղաղ ցուցարարների իրավունքներ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են, կան զոհված ու անհետ կորած քաղաքացիներ, և այլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել այն, ինչի դեմ 2008 թվականին պայքարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչին անհամարժեք վերաբերմունք ցուցաբերելու համար մեղադրում էր աշխարհին, և ինչը դարձավ իր քաղաքական գործունեության մեկնակետը։ 2018 թվականին Հայաստանում նման գործողություններ տեղի չունեցան, ոչ մի ցուցարարի գլխից մազ չպակասեց։ Բայց պատկերացնել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրացներ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե 2018 թվականի ակցիաների մասնակիցների նկատմամբ Հայաստանում կիրառվեր այն բռնի ուժի 10 տոկոսը, որը կիրառվել է Բելառուսում։ Դժվար չէ պատկերացնել նաև, թե քանի հարյուր նամակներ կգրվեին միջազգային կազմակերպություններին՝ այդ իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին դատապարտելու պահանջով։ Եվ ահա այս համատեքստում ՄԱԿ-ում տեղի է ունենում ընդամենը մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն ուսումնասիրելու հարցի վերաբերյալ քվեարկություն, որին Հայաստանը քվեարկում է․․․ ձեռնպահ։

Այսինքն, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը ձեռնպահ է բարեկամ երկրում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական բողոքի ակցիաների մասնակիցներին բռնաճնշելու հարցի ուսումնասիրության կապակցությամբ։ Ավելի մեծ հարված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության սկզբունքային հիմքին ու արժեհամակարգին, չէր կարող հասցնել անգամ ամենաթունդ հակահեղափոխականն ու ռևանշիստը։ Իսկ սա վկայում է այն մասին, որ իրականում թավշյա հեղափոխությունը լայն իմաստով որևէ արժեք ու սկզբունք չի ունեցել, և Նիկոլ Փաշինյանն ընդամենը հռետորաբանական մանիպուլյացիաներով շահարկել, օգտագործել է ժողովրդավարությունը՝ իշխանության գալու համար։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավարության կերտող է, այլ սպառող։ Հակառակ դեպքում ժողովրդավարության պաշտպանությունը նրա համար վեր կլիներ ցանկացած շահից։ Հակառակ դեպքում այսօր Հայաստանը ոչ միայն ձեռնպահ չէր լինի ՄԱԿ-ում քննարկված այդ որոշմանը, այլ ինքը կլիներ նման որոշման նախաձեռնողը՝ որպես, ինչպես հեղափոխականներն են սիրում ասել, ժողովրդավարական բաստիոն ու պաշտպան։

Իրականում Նիկոլ Փաշինյանը նման քվեարկությամբ ու այսպիսի հայտարարություններով փորձում է լուծել իր իշխանության շահերից բխող մանր խնդիրներ՝ հաճոյանալ ոչ այնքան՝ Բելառուսի, որքան՝ Ռուսաստանի իշխանությանը՝ Վլադիմիր Պուտինին։ Հենց դա է ընկած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը հղում տալու փաշինյանական մոտեցման հիմքում, որը ոչ այլ ինչ է, քան սովորական փարիսեցիություն, երկակի ստանդարտների անտաղանդ կիրառում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից բխում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan